Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Յուքոմ» ընկերության մրցանակն ամանորյա լավագույն ձևավորման համար
04/02/2015 12:33

«Յուքոմ» ընկերության մրցանակն ամանորյա լավագույն ձևավորման համար

Սույն թվականի փետրվարի 4-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունեցավ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման համար հայտարարված մրցույթի մրցանակաբաշխությունը:

Ամենամյա այս մրցույթում ներկայացված էր երեք անվանակարգ` լավագույն ձևավորված վարչական շրջան, լավագույն ձևավորված կազմակերպություն և լավագույն ձևավորված ոչ առևտրային կազմակերպություն:

«Լավագույն ձևավորված կազմակերպություն» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց «Յուքոմ» ընկերությունը: