374
21
2808
Beeline-ը սկսում է Սառնաղբյուր համայնքի ֆիքսված կապի թվայնացման աշխատանքները

Beeline-ը սկսում է Սառնաղբյուր համայնքի ֆիքսված կապի թվայնացման աշխատանքները

Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, 2015թ.-ի փետրվար ամսին մեկնարկել են ֆիքսված կապի թվայնացման և գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասում:

Թվայնացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչև ս.թ. մարտի 22-ը,  Սառնաղբյուր համայնքի և Վանաձորի Տարոն-2 թաղամասի բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայությունները: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, կտեղադրվեն օպտիկամանրաթելային մալուխներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:    

«Անցյալ տարվա ընթացքում Beeline-ը նշանակալի միջոցներ ներդրեց լարային ենթակառուցվածքի զարգացման համար, որը մեծապես նպաստեց գերարագ լարային ինտերնետի աշխարհագրության ընդլայմանը: Մենք կշարունակենք մեր ենթակառուցվածքների զարգացման գործընթացը` Beeline-ի պարզ և հարմար ծառայություններն դարձնելով էլ ավելի որակյալ ու մատչելի», -  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:   

Նշենք, որ 2014 թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանց, մոնտաժվել է ավելի քան 3500 հեռախոսագիծ և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը։  

Կարճ հասցե: geek.am/u/4870.html
Beeline Հայաստան Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն Սառնաղբյուր

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2682 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար

Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։ Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS