Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Լոնդոնում «Game of Thrones» ռեստորան է բացվելու
05/02/2015 13:40

Լոնդոնում «Game of Thrones» ռեստորան է բացվելու

Լոնդոնում երեք օրով բացվելու է Game of Thrones հեռուստասերիլաի պաշտոնական ռեստորանը: Այս եղանակով HBO հեռուստաալիքը մտադիր է նշել հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի DVD տարբերակի թողարկումը:  

Ենթադրվում է, որ ռեստորանում միջնադարյան մթնոլորտ է տիրելու և ամեն օր խնջույքներ են կազմակերպվելու, իսկ տոմսերը հեռուստասերիալի երկրպագուները ձեռք են բերելու հատուկ խաղարկության միջոցով: Այս մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդում, սակայն հայտնի է, որ խնջույքի ճաշացանկը 5 յուրօրինակ ճաշատեսակ է ներառելու: 

Ռեստորանը գտնվելու է Լիվերպուլ-սթրիթում տեղակայված Andaz հյուրանոցում և բացվելու է փետրվարի 13-ին: Կերակրատեսակները պատրաստելու են The Wandering Chef միության անդամ հադիսացող շեֆ-խոհարարները: HBO հեռուստաընկերության աշխատակիցները «հուսով են, որ խնջույքի ժամանակ թունավորման և այլ մահացու դեպքեր չեն գրանցվի»: