374
21
2808
Մեկնարկել է «ՎիմպելԿոմ»-ի «Make Your Mark» նախաձեռնությունը

Մեկնարկել է «ՎիմպելԿոմ»-ի «Make Your Mark» նախաձեռնությունը

Աշխարհի 14 երկրում հեռահաղորդկացության ծառայություններ մատուցող «ՎիմպելԿոմ ԼԹԴ»-ն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում, հայտարարում է «Make Your Mark» նախաձեռնության մեկնարկի մասին։ 

Այս նախաձեռնությունը հանդիսանում է «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային բաղադրիչը և նպատակն  ունի «Օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան»: 

Բնակչության թվի արագ աճով պայմանավորված այսօր աշխարհում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ բախվում են երիտասարդները. այն է աղքատություն, գործազրկություն, ոչ լիարժեք առողջապահություն և կրթություն, սննդի անվտանգություն, սահմանափակ ռեսուրսներ, կլիմայի փոփոխություն և այլն: “Make Your Mark” նախաձեռնության նպատակն է երիտասարդներին տրամադրել տեխնոլոգիական գործիքներ, աջակցություն, ուղղորդում, որոշ դեպքերում` բազային կրթության հնարավորություն, և օգնել նրանց հաղթահարել այս խոչընդոտներն և ստեղծել իրենց ապագան: 

«Առաջիկա տարիների ընթացքում երիտասարդները կբախվեն բազմաթիվ մարտահրավերների հետ: «Թող քո հետք»-ի միջոցով մենք կարող ենք միավորել տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք նրանց` ճիշտ կառուցել իրենց ապագան: Ես հպարտ եմ այս ոլորտում մեր ունեցած ձեռքբերումներով, սակայն այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք ավելի հեռուն գնալու», - նշեց «ՎիմպելԿոմ»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ջո Լունդերը: 

«Make Your Mark»  ծրագիրը բացկացած է 3 հիմանական ուղղություններից. 

- Աջակցել կրթություն ստանալու հնարավորությունից զրկված երիտասարդներին բարելավելու իրենց կյանքը։ 

- Աջակցել երիտասարդ ձեռներեցներին իրականություն դարձնել իրենց գաղափարները օգտագործելով բջջային տեխնոլոգիաները։ Ստեղծել նոր թվային բիզնեսներ` օգնելով երիտասարդներին, նրանց համայնքներին և զարգացնելով տվյալ տարածաշրջանի տնտեսությունը: 

- Ոգեշնչել երիտասարդներին օգտագործել իրենց էներգիան, ստեղծագործական և բիզնես գաղափարները հասարակության մարտահրավերները հաղթահարելու նպատակով։ Օգնել ստեղծելու «ծառայություններ հասարակության համար» (առողջապահության, կրթության, ֆինասնական և գյուղատնտեսության ոլորտներում)` ձևավորելով ավելի կայուն ապագա երիտասարդների, համայնքների և հասարակության համար:   

«Make Your Mark»  նախաձեռնության միջոցով «ՎիմպելԿոմ»-ը նպատակ ունի էլ ավելի ընդլայնելու և զարգացնելու բոլոր այն սոցիալական ծրագրերն, որոնք արդեն իսկ իրականացվում են Ընկերության տարբեր բիզնես միավորներում և գործող ընկերություններում` նպատակ ունենալով խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը։  

Ընկերությունն այսուհետ կանոնավոր կերպով կտեղեկացնի իրագործված ծրագրերի և առաջընթացի մասին՝ հատուկ ուշադրություն դարձնելով առանձին դեպքերի ուսումնասիրությանը: 

«Make Your Mark»  նախաձեռնության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևելով այս հղմանը  http://www.vimpelcom.com/#Responsibility/Make-your-mark

Կարճ հասցե: geek.am/u/4829.html
Beeline Հայաստան Հայաստան Beeline Վիմպելկոմ Ջո Լունդեր Make Your Mark

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2682 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար

Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։ Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS