Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ցուկերբերգը սոցցանցերի ապագայի վերաբերյալ կանխատեսումներ է արել
16/01/2015 12:07

Ցուկերբերգը սոցցանցերի ապագայի վերաբերյալ կանխատեսումներ է արել

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում իր ելույթի ժամանակ կարծիք է հայտնել այն մասին, թե ինչպիսին են լինելու այժմյան սոցցանցերը 10 տարի անց: Նրա խոսքերով՝ լայն օգտագործում են ունենալու ավելացված իրականության տեխնոլոգիաներն ու կրելի սարքերը:

Ցուկերբերգն իր կարծիքը հայտնել է ի պատասխան այն հարցի, թե ինչպիսի՞ն է լինելու Facebook-ը 10 տարի անց: Facebook-ից բացի, վերջինս կիսվեց նաև մյուս սոցիալական ցանցերին վերաբերող իր կանխատեսումներով: Մարկ Ցուկերբերգի համոզմամբ՝ մոտ ապագայում զգալիորեն ավելանալու է սոցիալական ցանցերից օգտվողների թիվը, իսկ հաղորդակցման հարթակների վեբ տարբերակներն առաջատար դիրքերը զիջելու են բջջային հավելվածներին: 

Թե ինչ տեսք են ունենալու կրելի տեխնոլոգիաները, Ցուկերբերգն առայժմ վստահ չէ, սակայն ենթադրում է, որ դրանք ամենահասարակ ակնոցի տեսք են ունենալու, որի միջոցով առանց ուշադրությունը սմարթֆոնի վրա շեղելու օգտատերերն իրական ժամանակում ցանկացած տեսակի տեղեկատվությամբ փոխանակվելու հնարավորություն կունենան: