Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
E-Traces. Էլեկտրոնային պուանտներ
12/11/2014 13:42

E-Traces. Էլեկտրոնային պուանտներ

Շատ-շատերի համար բալետը ոգեշնչման աղբյուր է հանդիսանում: Այս արվեստով ոգեշնչված՝ գրաֆիկական դիզայներ Լեսյա Թրաբեթը մշակել է ինքնատիպ պուանտներ, որոնք անկասկած դուր կգան պարողներին: 

Յուրօրինակ էլեկտրոնային պուանտները ֆիքսում են պարողի բոլոր շարժումները: Պարելու ընթացքում կրելով E-Traces պուանտները՝ վերջում հնարավոր կլինի վիդեոյի տեսքով դիտել ամբողջական պարը: Ցանկության դեպքում տեսանյութի փոխարեն կարելի է լուսանկարներ ստանալ: «Պարող գադջեթի» այս նախատիպը Թրաբեթը մշակել է Lilypad Arduino Technology ընկերության հետ համատեղ: Նրանց կարծիքվ՝ պուանտներն առավելապես օգտակար կլինեն այն պարողների համար, ովքեր ինքնուրույն պարային ներկայացումներ են բեմադրում: