Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Սոցցանցերը նպաստում են դեռահաս աղջիկների ինքնագնահատականի անկմանը
11/11/2014 12:31

Սոցցանցերը նպաստում են դեռահաս աղջիկների ինքնագնահատականի անկմանը

Վերջին 7 տարվա ընթացքում դեռահաս աղջիկների ինքնավստահությունը զգալիորեն նվազել է: Schools Health Education Unit-ում հրապարակված տվյալների համաձայն` երեք 15-ամյա աղջիկներից միայն մեկն է առանձնանում ինքնավստահությամբ ու բարձր ինքնագնահատականով: 

Պարզվում է`միջին հաշվարկներով բարձր ինքնագնահատական ունի 14-15 տարեկան աղջիկների միայն 33%-ը, այնինչ 2007 թվականին այդ նույն ցուցանիշը կազմոմ էր 41%: Հարցմանը մասնակցած աղջիկների երկու երրորդը արտաքին տեսքի հետ կապված դժգոհություն է արտահայտել, որի հիմնական պատճառները ավելորդ քաշը, ինչպես նաև ընտանեկան ու ֆինանսական խնդիրներն են: 

Հետազոտողների կարծիքով`դեռահաս աղջիկների ինքնագնահատականի անկումն անմիջականորեն կապված է սոցիալական ցանցերում նրանց ցուցաբերած ակտիվության հետ: Հարցումների արդյունքում պարզվել է, որ ամենացածր ինքնագնահատականով աղջիկներն ամենաշատն են ծաղրանքի ենթարկվել սոցցանցերում: 

Եվ չնայած վերոհիշյալ հարցումն անց է կացվել Մեծ Բրիտանիայում`չի բացառվում, որ հայ դեռահասների մոտ ևս առկա են նույն խնդիրներն ու մտահոգությունը: