Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ստորջրյա զարմանահրաշ տեսարաններ Google-ի կողմից
05/11/2014 13:28

Ստորջրյա զարմանահրաշ տեսարաններ Google-ի կողմից

Google-ի քարտեզներում օգտատերերը կարող են գտնել ստորջրյա տեսարանների հրաշալի հավաքածու: Այս լուսանկարներն արվում են հատուկ մասնագետների կողմից, ովքեր փորձում են պահպանել ստորջրյա աշխարհի գեղեցկությունը: 

Լուսանկարիչ Ռիչարդ Վեվերսին հաջողվել է միավորել հոբբին և աշխատանքը: Դեռ մանկուց նա երազում էր զբաղվել ստորջրյա նկարահանումներով, այդ իսկ պատճառով օրերից մի օր հրաժարվում է Լոնդոնում ունեցած իր աշխատանքից և տեղափոխվում Ավստրալիա, որտեղ էլ շահավետ պայմանագիր է կնքում Google Street View-ի հետ:

Վեվերսն իր թիմի օգնությամբ փորձում է ցույց տալ մարդկությանը, թե որքան գեղեցիկ և հրաշք տեսարաններով լեցուն է ստորջրյա աշխարհը: 

Ներկայացված ֆոտոշարքում պատկերված են կորալային խութեր: Ստորջրյա լուսանկարիչնիերի խումբն այս նկարների միջոցով ցանկացել է անդրադառնալ կորալների անհետացման հիմնախնդրին: