Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Նիկոլաս Նեգրոպոնտե. Մոտ ապագայում մարդիկ կրթվելու են հաբերի միջոցով
09/07/2014 19:06

Նիկոլաս Նեգրոպոնտե. Մոտ ապագայում մարդիկ կրթվելու են հաբերի միջոցով

MIT Media Lab ընկերության հիմնադիր Նիկոլաս Նեգրոպոնտեն համոզված է, որ մոտ ապագայում մարդիկ լեզուներ են սովորոելու և կրթվելու են հաբեր ընդունելու միջոցով: 

TED կոնֆերանսի շրջանակներում իր ելույթի սկզբում հանրաճանաչ ֆուտուրիստը թվարկեց այն բոլոր դեպքերը, երբ իրականացել են ապագայի հետ կապված իր կանխագուշակումները, ինչից հետո Նեգրոպոնտեն ներկայացրեց իր նոր տեսությունն այն մասին, որ 30 տարվա ընթացքում մարդիկ կկարողանան բառացիորեն «կուլ տալ» տեղեկատվությունը: 

Ֆուտուրիստի կարծիքով բիոքիմիական թաղանթի մեջ ներառված գիտելիքներն արյունատար անոթների միջոցով ներթափանցելու են մարդու ուղեղ, այնուհետև տեղաբաշխվելու են հիշողության համար պատասխանատու հատվածներում: 

Չնայած այս գործընթացի իրականացման հստակ տեխնոլոգիան մեծ կասկածներ է առաջարկում՝ ամերիկացի փորձագետներն այնուամենայնիվ կարծում են, որ պետք չէ թերագնահատել Նեգրոպոնտեի ունակությունները: