Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Անահիտ» հայկական մուլտֆիլմի ցուցադրությունը կմեկնարկի աշնանը
20/06/2014 16:08

«Անահիտ» հայկական մուլտֆիլմի ցուցադրությունը կմեկնարկի աշնանը

Հայկական մուլտադրության թվով երրորդ լիամետրաժ մուլտֆիլմը՝ «Անահիտ»-ը, որը նկարահանվել է Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա, կինոթատրոններում կսկսի ցուցադրվել այս տարվա աշնանը: Մուլտֆիլմի պրոդյուսերական աշխատանքները տարվում են Sharm Pictures ընկերության կողմից:

«Անահիտ»-ի՝ դեռևս 2010 թվականից սկսած նկարահանումները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից և իրականացվում «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» ընկերության կողմից: 

Անիմացիայի միջազգային չափանիշնեին համապատասխան նկարահանված «Անահիտ» մուլտֆիլմն անկասկած նոր շունչ կհաղորդի հայկական մուլտարտադրությանը:

Մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանը, Խորեն Լեւոնյանը: Մուլտֆիլմի կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը եւ Վարդան Զադոյանը: Բեմադրող նկարիչ` Էռնեստ Մուրադյան:

Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը:

 

Սկզբնաղբյուրը՝ sharmholding.com