Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Առցանց վճարումների 51%-ն իրականացվում է Desktop-ից և միայն 15%-ը՝ սմարթֆոններից
04/06/2014 17:45

Առցանց վճարումների 51%-ն իրականացվում է Desktop-ից և միայն 15%-ը՝ սմարթֆոններից

PayPal և Data Insight ընկերությունների կողմից սույն թվականի մայիսին իրականացված հետազոտության արդյունքում հայտնի է դարձել, որ օգտատերերն առցանց վճարումների 51%-ն իրականացնում են համակարգիչների, իսկ 15%-ը սմարթֆոնների միջոցով:

Բջջային սարքերի միջոցով առցանց վճարումներ իրականացնող օգտատերերի գերիշխող զանգվածը երիտասարդությունն է, ինչպես նաև մեծ քաղաքների բնակիչներն ու բարձ եկամուտ ունեցող մարդիկ:

Բջջային վճարումներից մարդիկ հիմնականում օգտվում են կինոթատրոնի, համերգների տոմսեր գնելու, վարկեր հետ կապված վճարումներ իրականացնելու, ինքնաթիռի տոմս ձեռք բերելու և մի շարք այլ ծառայություններից օգտվելու համար: Վերջերս աճել է նաև տուգանքների և հարկերի առցանց վճարումների քանակը, ինչը վկայում է նոր ծառայությունների ներդրման մասին: