Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ստեղծվել է երեք տարվա պիտանելիության ժամկետ ունեցող պիցցա
12/05/2014 17:13

Ստեղծվել է երեք տարվա պիտանելիության ժամկետ ունեցող պիցցա

Վերջերս Մասաչուսեց նահանգի ռազմական լաբորատորիայի գիտնականները ստեղծել են պիցցա, որն ունի երեք տարվա պիտանելիության ժամկետ:

Հիմնական խոչընդոտը, որը ստիպված եղան հաղթահարել երկու տարի շարունակ այս պրոդուկտի մշակմամբ զբաղվող գիտնականները, տոմատի մածուկի և պանրի խառնուրդից առաջացած խոնավությունն էր, որը ժամանակի ընթացքում ներծծվում էր խմորի մեջ և բորբոս առաջացնում: Խոնավության ներծծումը կանխելու համար գիտնականները պիցցայի բաղադրության մեջ ավելացրեցին աղի, շաքարի և օշարակի քանակը:

Մասնագետները ստեղծել են նաև պիցցայի պահպանման համար նախատեսված հատուկ մետաղական տուփեր: