Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Coca-Cola-ն, տեխնոլոգիաները և Միլանյան դերբին
06/05/2014 21:16

Coca-Cola-ն, տեխնոլոգիաները և Միլանյան դերբին

Coca-Cola-ն պատրաստել է մի տեսանյութ, որն անվանվել է «Coca-Cola Fair Play Machines / Coca-Cola արդար խաղի մեքենաներ»:

Օրերս կայացած Միլանյան դերբիից ժամեր առաջ Coca-Cola-ն տեխնոլոգիապես վերազինված երկու ըմպելիքների վաճառքի մեքենա է տեղադրել San Siro մարզադաշտի Միլանի և Ինտերի երկրպագուների համար նախատեսված մուտքերի մոտ: Մեքենաների տեխնիկական վերազինումը ենթադրում է, որ երկու մեքենաները կապվում են միմյանց հետ` մեքենաների վրա տեղադրվւոմ են տեսախցիկներ և մոնիտորներ, խոսափողներ և  բարձրախոսներ, ինչը հնարավորություն է տալիս երկու թիմերի երկրպագուներին տեսնել և խոսել միմյանց հետ: Մեքենաների վրա ավելացվում են նաև բավական մեծ չափսի կոճակներ, որոնք սեղմելիս երկրպագուն մեկ հատ Coca-Cola է հյուրասիրում հակառակորդ թիմի երկրպագուին: Այն, թե այս ամենի արդյունքում ինչ ստացվեց` կարող եք դիտել կից տեսանյութում: