Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Լրատվամիջոցները սխալմամբ «արգելել են» ֆրանսիացիներին 18.00-ից հետո ստուգել էլեկտրոնային հասցեն
18/04/2014 08:30

Լրատվամիջոցները սխալմամբ «արգելել են» ֆրանսիացիներին 18.00-ից հետո ստուգել էլեկտրոնային հասցեն

Մի քանի հանրահայտ լրատվամիջոցներ, ինչպիսիք են՝ բրիտանական The Guardian թերթը, New York Magaazine ամսագիրն ու Mashable կայքը, ֆրանսիական գործատուների և պրոֆմիությունների միջև կնքված համաձայնագրի պայմանները սխալ մեկնաբանելու արդյունքում հայտնել էին, որ Ֆրանսիայում աշխատակիցներին արգելել են ժամը 18.00-ից հետո ստուգել աշխատանքային էլեկտրոնային հասցեն:

Այս գրառումները տեսնելուց հետո Buzzfeed ինտերնետ-պորտալն անցկացրեց հետաքննություն, որի արդյունքում պարզվեց, որ իրականում 13 ժամ աշխատավայրում անցկացնելուց հետո ֆրանսիական ՏՏ-ոլորտի աշխատակիցներին թույլատրվում է չպատասխանել գործնական նամակներին: Նման անկանոն գրաֆիկով աշխատող աշխատակիցներին այսուհետ տրամադրվելու է 11-ժամյա պարտադիր հանգիստ:

11 ժամվա ընթացքում գրել, ուղարկել և կարդալ նամակներ պայմանագիրը չի արգելում, իսկ ինչ վերաբերում է ստացված նամակներին՝ աշխատակիցներն իրավունք ունեն չբացել դրանք մինչև հաջորդ աշխատանքային օրվա սկիզբը:

Նշենք, որ նման օրենք արդեն գործում է նաև Գերմանիայում: