Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Քոնդոլիսա Ռայսը միանում է Dropbox-ի Տնօրենների խորհրդին
10/04/2014 12:52

Քոնդոլիսա Ռայսը միանում է Dropbox-ի Տնօրենների խորհրդին

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիսա Ռայսը միացել է Dropbox-ի Տնօրենների խորհրդին և դարձել ընկերության չորրորդ գլխավոր անդամը: Զբաղեցրած նոր պաշտոնում Ռայսը կփորձի օգնել ամպային ծառայություններ մատուցող ընկերությանը տվյալների գաղտնիությունը պահպանելու հարցում:

«Որպես երկիր՝ մենք մի շարք հակասություններ ունենք անձնական տվյալների գաղտնիությունը կառավարելու հարցում: Հուսով եմ՝ կկարողանամ ինչ-որ կերպ օգնել Dropbox-ին», – հայտնել է Ռայսը Bloomberg Businessweek ամսագրին տված հարցազրույցի ժամանակ:

Businessweek-ում նշվել է նաև, որ հայտնի Փերլ Ջեմ ռոք խումբը, որ նախկինում քննադատում էր ԱՄՆ-ի պետքարտուղարի կայացրած որոշումները, նույնպես ներդրում է կատարել Dropbox-ում: Ըստ երևույթին, արագ զարգացող ընկերության մի մասնիկը դառնալը շատ ավելի կարևոր է, քան մյուս բոլոր հակասությունները: