Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Office iPad-ի համար. 12 միլիոն ներբեռնում մեկ շաբաթվա ընթացքում
04/04/2014 11:10

Office iPad-ի համար. 12 միլիոն ներբեռնում մեկ շաբաթվա ընթացքում

Microsoft ընկերությունը հայտարարել է, որ iPad-ի համար նախատեսված Office-ի թողարկումից մեկ շաբաթ անց Word, Excel և PowerPoint հավելվածների ընդհանուր ներբեռնումների քանակը հասել է 12 միլիոնի: Ներբեռնումների մեջ ներառվել է նաև iPad-ի համար նախատեսված OneNote հավելվածը:

Office փաթեթի թողարկումից մեկ շաբաթ էլ դեռ չէր անցել, երբ մի շարք գովազդային հայտարարությունների և լավ արձագանքների շնորհիվ Microsoft-ի երեք նոր հավելվածները առաջատար դիրքեր զբաղեցրեցին App Store-ի աղյուսակում: Հավելվածները կարելի է անվճար ներբեռնել, սակայն բոլոր հնարավորություններն ապակոդավորելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել՝ վճարելով տարեկան 99 ԱՄՆ դոլար:

Microsoft-ը նույնպես զբաղվում էր հավելվածների գովազդով: Այս ընթացքում ընկերության մասնաճյուղերում 365 հոգու հնարավորություն է տրվել անվճար գրանցվել և դառնալ iPad-ի համար նախատեսված Office հավելվածների օգտատեր: