Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Pepsi-ն տոնում է ֆուտբոլն ու երաժշտությունը
03/04/2014 12:51

Pepsi-ն տոնում է ֆուտբոլն ու երաժշտությունը

Աշխարհի Գավաթից երկու ամիս առաջ Pepsi-ն թողարկել է իր նոր գովազդային տեսահոլովակը, որտեղ Ռիոյում տոնում են ֆուտբոլային խաղերը: Հետևելով տեսահոլովակին՝ դիտորդները կարող են միջամտել և փոփոխություններ հաղորդել դրա բովանդակությանը:

Տեսանյութում 11 տեսարան կա, որտեղ օգտատիրոջ կուրսորը վերածվում է փոքրիկ սիմվոլի, որի վրա սեղմելով՝ նոր տեսարաններ են ավելանում հոլովակում: Օրինակ, տեսանյութում ներկայացված է ֆուտբոլային աստղ Լիոնել Մեսսիի մասնակցությամբ մի տեսարան, որտեղ վերջինս թերթ է կարդում: Սիմվոլի վերածված կուրսորին սեղմելու դեպքում մի նոր տեսարան է ավելանում, որտեղ ամբոխը տեսնում է Մեսսիին ու վայրկենապես հավաքվում նրա շուրջը:

Մյուս տեսարանը Սերխիո Ռամոսի կողմից Ձեր անունով ստորագրված գնդակն է (Դուք ինքներդ եք այն մուտքագրում տեսահոլովակի ընթացքում): Կա նաև մի տեսարան, որտեղ Ժանել Մոնեն կատարում է Դեվիդ Բոուիի «Heroes» երգը:

Թեև տեսահոլովակը նկարահանվել է Ռիոյում և լի է ֆուտբոլի հետ կապված իրադարձություններով, Աշխարհի Գավաթի վերաբերյալ այնտեղ ոչինչ չի նշվում, քանի որ Pepsi-ն չի հանդիսանում առաջնության գլխավոր հովանավորը:

Խաղերն այս տարի հովանավորելու է Coca-Cola ընկերությունը՝ Pepsi-ի համար մեկ մրցակիցը: Այս շաբաթ Cola-ն նույնպես մի տեսահոլովակ է ներկայացրել, որը դոկումենտալ բնույթ է կրում և ցույց է տալիս, թե ինչպես է ֆուտբոլը միավորում աշխարհի բոլոր մարդկանց: