Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Այո', Flappy Bird-ը վերադառնալու է App Store
20/03/2014 19:50

Այո', Flappy Bird-ը վերադառնալու է App Store

Հուսով ենք`հասցրել եք վայելել Ձեր կյանքն այս մեկուկես ամսվա ընթացքում, քանի որ Flappy Bird-ը վերջերս App Store-ից ջնջվելուց հետո կրկին վերադառնալու է: Այս մասին պարզ է դարձել խաղի ծրագրավորող Դոնգ Նգույենի թվիթից, որն արվել էր ի պատասխան այն հարցին, թե արդյոք խաղը վերականգնվելու է, թե ոչ: Այս հարցին վերջինս դրական պատասխան է տվել:

Նգույենը կոնկրետ ժամանակահատված չի նշել, սակայն տեղեկացրել է, որ խաղի վերականգնումն այնքան էլ շուտ չի իրականանա, ինչից կարելի է ենթադրել, որ ականատես ենք լինելու Flappy Bird խաղի թարմացված և ընդլայնված տարբերակին: