
«ԱրմենՏել»-ը կնվիրի Nokia Lumia 720 հեռախոս ֆոտոմրցույթի երկու հաղթողներին
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Одноклассники սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված ֆոտոմրցույթի անցկացման մասին: Մրցույթի գլխավոր հաղթողները «ԱրմենՏել» ընկերության կողմից կպարգևատրվեն Nokia Lumia 720 հեռախոսով, իսկ եզրափակիչ փուլ անցած ևս երկու մասնակից կստանան հետաքրքիր նվերներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել հետաքրքիր և ուշագրավ ակնթարթներ նվիրված մայրության և գեղեցկության միամսյակին և մինչև ապրիլի 1-ը ժամը 24:00-ն ներառյալ հատուկ հավելվածի օգնությամբ տեղադրել նկարը Beeline Armenia էջում։
Մրցույթում կհաղթի երկու լուսանկար. առաջին հաղթող համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով Класс, իսկ երկրորդը կընտրի լուսանկարիչներից և ոլորտի մասնագետներից կազմված հանձնաժողովը։
«Սոցիալական ցանցերում կազմակերպվող մրցույթները մեծ ժողովրդականություն են վայելում մեր օգտատերերի շրջանում։ Առավել քան համոզված եմ, որ հրաշալի և գարնանային տոնին նվիրված այս մրցույթը նույնպես լայն արձագանք է գտնելու, քանի որ նպատակ ունի բացահայտելու գեղեցիկի, սիրո և մայրության ամենայուրահատուկ դրսևորումները։ Հավատացած եմ, որ այն կպարգևի ոչ միայն դրական լիցքեր և վառ տպավորություններ, այլ հնարավորություն կընձեռի շատերին դարձնել այս գեղեցիկ տոնը հիշարժան և անմոռանալի», – նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Մրցույթն ավարտվում է ապրիլի 7–ին. նույն օրը հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Одноклассники ցանցի Beeline Armenia էջում http://www.odnoklassniki.ru/beelinearm հասցեով:
Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված ֆոտոմրցույթի պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու համար հետևե´ք այս հղմանը` http://u.b24.am/1dezjvU
-
17:36 17/12/21Beeline-ի #ՇԵՅՔԸ վերադառնում է ամանորյա նվերների շքերթով
-
19:49 24/11/21Team Telecom Armenia-ն նախատեսում է հանդես գալ բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման առաջարկով (IPO)
-
12:10 30/10/21«Թիմը» DigiTec-ում ներկայացնում է IT աշխարհի ամենահետաքրքիր ձեռքբերումները և ընկերության առաջադեմ ծառայությունները
-
22:07 22/10/21Team Telecom Armenia-ն դարձավ SSSholidays-ի գլխավոր հովանավոր
-
17:03 09/02/22Սիրո տոների առթիվ Ucom-ում գործում են զեղչեր մի շարք սարքավորումների վրա
-
17:19 15/10/21Ucom-ում պաշտոնապես մեկնարկել է iPhone 13-ի վաճառքը
-
18:19 23/09/21Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը
-
17:39 31/08/21Ucom. 2 օր զեղչեր բոլոր սմարթֆոնների և աքսեսուարների համար` uDays հատուկ առաջարկի շրջանակներում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
14:18 16/03/20Վիվա-ՄՏՍ-ն անցել է գործունեության արտակարգ ռեժիմի
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
11:10 05/10/21ռեԱրմենիա. Միասնական տեխնոլոգիական հարթակ՝ խնդիրներ բարձրաձայնելու, լուծումներ գտնելու և իրագործելու համար
-
16:04 27/08/21Picsart-ը ներգրավեց 130 մլն դոլար, հայկական «ստարտափն» այժմ գնահատվում է 1 մլրդ դոլարից ավել
-
18:58 26/04/21Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2021թ. հունվար-մարտ
-
14:18 27/07/20PicsArt-ը գնել է D’efekt ընկերությունն ու շարժումների վրա հիմնված վիդեո էֆեկտների հավելվածը