Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
«Տարվա խաղ» է ճանաչվել The Last of US-ը
14/03/2014 10:03

«Տարվա խաղ» է ճանաչվել The Last of US-ը

Լոնդոնում կայացած BAFTA Games Awards մրցանակաբաշխության շրջանակներում «Տարվա խաղ» է ճանաչվել The Last of Us-ը:

Ինչպես նշվել է կինոյի և հեռուստատեսային արվեստի Բրիտանական ակադեմիայի պաշտոնական կայքում, «Տարվա խաղ» մրցանակից բացի, հատուկ PlayStation 3 հարթակի համար Naughty Dog ստուդիայի կողմից մշակված The Last of Us խաղն արժանացել է ևս երեք մրցանակների «Լավագույն սյուժե», «Լավագույն ձայնային կատարում» և «Լավագույն արկածային մենամարտ» անվանակարգերում: «Լավագույն կատարում» մրցանակին արժանացավ The Last of Us խաղում Էլլի անունով աղջկա դերակատար Էշլի Ջոնսոնը: Այս անվանակարգում Ջոնսոնը գերազանցեց Էլլեն Փեյջին, Կորտնի Դրեյպերին, ինչպես նաև Տրոյ Բայկերին`Ջոելի դերակատարին:

Լավագույն սպորտային խաղ է ճանաչվել FIFA 14 ֆուտբոլային սիմուլյատորը, իսկ Brothers. A Tale of Two Sons արկածային խաղը, որտեղ անհրաժեշտ է միաժամանակ կառավարել երկու հերոսներին, դարձավ «Ամենանորարարական խաղը»: «Պարտադիր դիտման» ենթակա դարձավ Size Does Matter գլուխկոտրուկը: