374
21
2808
Հայաստանի առաջատար ինտերնետ պրովայդերները

Հայաստանի առաջատար ինտերնետ պրովայդերները

«Circle.am»-ը և «Բիզնես 24»-ը ( http://www.b24.am) հերթական անգամ ներկայացրել են Հայաստանի ինտերնետ պրովայդերների առաջատար տասնյակը.

ԱՄՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Սեպտեմբեր - 1. Beeline` 43.92% (օգոստոսի համեմատ՝ +0.14 տոկ. կետ), 2. Ucom` 20.68% (+0.19 տոկ. կետ), 3. Orange` 14.21% (-0.43 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 8.76% (-0.26 տոկ. կետ), 5. Rostelecom` 4.38% (+0.08 տոկ. կետ), 6. ADC` 2.44% (+0.14 տոկ. կետ), 7. Arminco` 1.34% (+0.13 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.93% (+0.03 տոկ. կետ), 9. YPI` 0.67% (+0.06 տոկ. կետ), 10. Bionet` 0.55% (+0.07 տոկ. կետ):

Հոկտեմբեր - 1. Beeline` 43.87% (սեպտեմբերի համեմատ՝ -0.05 տոկ. կետ), 2. Ucom` 20.64% (-0.04 տոկ. կետ), 3. Orange` 14.11% (-0.10 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 8.67% (-0.09% տոկ. կետ), 5. Rostelecom` 4.61% (+0.23 տոկ. կետ), 6. ADC` 2.49% (+0.05 տոկ. կետ), 7. Arminco` 1.36% (+0.02 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.92% (-0.01 տոկ. կետ), 9. YPI` 0.75% (+0.08 տոկ. կետ), 10. Bionet` 0.57% (+0.02 տոկ. կետ):

Նոյեմբեր - 1. Beeline` 44.08% (հոկտեմբերի համեմատ՝ +0.21 տոկ. կետ), 2. Ucom` 20.74% (+0.10 տոկ. կետ), 3. Orange` 14.14% (+0.03 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 8.93% (+0.26% տոկ. կետ), 5. Rostelecom` 4.41% (-0.20 տոկ. կետ), 6. ADC` 2.34% (-0.15 տոկ. կետ), 7. Arminco` 1.28% (-0.08 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.94% (+0.02 տոկ. կետ), 9. Bionet` 0.57% (փոփոխություն չկա), 10. Interactive TV` 0.51%:

ԸՍՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ

1. Beeline - առաջատարի ցուցանիշը աշնան ընթացքում աճել է 0.30 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է կրճատում՝ 3.14 տոկոսային կետով կամ 6.65%-ով:

2. Ucom - 2013թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում գանցվել է աճ` 0.25 տոկոսային կետով: Վերջին տասներկու ամիսներին աճը կազմել է 6.12 տոկոսային կետ կամ 41.86%:

3. Orange - աշնանը գրանցվել է ցուցանիշի անկում՝  0.50 տոկոսային կետով: Անցյալ տարվա նոյեմբերի համեմատ կրճատումը կազմել է 2.28 տոկոսային կետ կամ 13.88%:

4. Vivacell-MTS - աշնան ամիսներին օպերատորի ցուցանիշը նվազել է 0.09 տոկոսային կետով, իսկ վերջին 12 ամիսներին գրանցվել է կրճատում՝ 0.83 տոկոսային կետով կամ 8.50%-ով:

5. Rostelecom - սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ցուցանիշն աճել է 0.11 տոկոսային կետով: Անցյալ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է աճ` 0.57 տոկոսային կետով կամ 14.84%-ով:

6. ADC - աշնան ընթացքում գրանցվել է աճ 0.04 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է ցուցանիշի կրճատում՝ 0.37 տոկոսային կետով կամ 13.65%-ով:

7. Arminco - սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ցուցանիշն աճել է 0.07 տոկոսային կետով, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրվել է ցուցանիշի կրճատում՝ 0.63 տոկոսային կետով կամ 32.98%-ով:

8. KT - արցախյան հեռահաղորդակցական ընկերության ցուցանիշն աշնան ընթացքում աճել է 0.04 տոկոսային կետով, իսկ վերջին մեկ տարվա կտրվածքով գրանցվել է աճ` 0.27 տոկոսային կետով կամ 40.30%-ով:

9. Նոյմբեր ամսին 9-րդ հորիզոնականը զբաղոցնող YPI-ն (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) դուրս է մղվել տասնյակից, փոխարենը իններորդ հորիզոնական է բարձրացել Bionet-ը, որի ցուցանիշն աշնան ընթացքում աճել է 0.09 տոկոսային կետով:

10. Նոյեմբերին առաջին անգամ տասնյակում է հայտնվել Interactive TV-ն, արձանագրվել է 0.51 տոկոսային կետ ցուցանիշը:

ՄԻՏՈՒՄՆԵՐ

2013թ.-ի սեպտեմբերին առաջատար տասնյակին բաժին է ընկել Circle.am-ում գրանցված հայաստանյան այցելությունների 97.73%-ը, հոկտեմբերին` 97.99%-ը, նոյեմբերին` 97.94%-ը: Հիշեցնենք, որ ամռան վերջին սույն ցուցանիշը կազմել է 97.40%, իսկ անցյալ տարվա նոյեմբերին` 98.02%:

Առաջատար 5 պրովայդերների դեպքում պատկերը հետևյալն է. 2013թ.-ի սեպտեմբեր` 91.95%, հոկտեմբեր` 91.90%, նոյեմբեր` 92.30%: 2013թ.-ի օգոստոսին սույն ցուցանիշը կազմել է 92.23%, իսկ 2012թ.-ի նոյեմբերին` 91.86%:

Աշնան ընթացքում առաջատար տասնյակում զգալի փոփոխություններ չեն արձնագրվել:

Ինչպես և ամռանը, Beeline-ին հաջողվել է մի փոքր աճ արձանագրել: Ucom-ի աճի տեմպերը աշնան ընթացքում նվազել են, սակայն, ամեն դեպքում, դրանք շարունակում են մնալ ամենաբարձրը: Շարունակում է աճել նաև Rostelecom-ի մասնաբաժինը: Orange-ի և Vivacell-MTS-ի ցուցանիշները շարունակում են նվազել:

Կարճ հասցե: geek.am/u/3170.html
Beeline Ինտերնետ Beeline Orange Vivacell-MTS Ucom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2682 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար

Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։ Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS