Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Կասպերսկի. Ծածկագրիչների գրոհներն ակտիվացել են, համակարգիչների այլ վնասաբեր ծրագրերինը՝ թուլացել 
17/09/2024 11:11

Կասպերսկի. Ծածկագրիչների գրոհներն ակտիվացել են, համակարգիչների այլ վնասաբեր ծրագրերինը՝ թուլացել 

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի երկրորդ եռամսյակում ծածկագրիչ-տրոյացիների գրոհներից պաշտպանել են 85 819  ունիկալ օգտատիրոջ՝ մեկ տարի առաջվա 57 612-ի դիմաց։ Ընկերության տվյալներով՝ այս տարվա նույն ամիսներին ծածկագրիչների բոլոր այն զոհերի ավելի քան 12%-ը, որոնց տվյալները հրապարակվել են խմբավորումների DLS կայքերում (data leak site), տուժել են Play ծածկագրիչից։ 2024-ի ապրիլ-հունիսին հայտնաբերվել է ծածկագրիչների 5 նոր ընտանիք և այդ տեսակի վնասաբեր ծրագրերի 4 456 նոր մոդիֆիկացիա, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 15 նոր ընտանիք և 1 917 նոր մոդիֆիկացիա։ Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ծածկագրիչների գրոհների ամենաշատը բախվել են  Պակիստանում (0,84%), Հարավային Կորեայում (0,72%) և Բանգլադեշում (0,54%) գտնվող օգտատերերը։ Մեկ տարի առաջ այդ ցուցակը գլխավորում էր Բանգլադեշը (1,38%), Հարավային Կորեան (1,25%) նույն տեղում էր, եռյակը եզրափակում էր Յեմենը (1,18%)։

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի երկրորդ եռամսյակում աշխարհով մեկ մայներներից պաշտպանել են 339 850 ունիկալ օգտատիրոջ։ Անցյալ տարվա ապրիլ-հունիսին մայներների օգտագործմամբ գրոհներ են հայտնաբերվել 384 063 ունիկալ օգտատերերի համակարգիչներում։ Ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին հայտնաբերվել է մայներների 36 380 նոր մոդիֆիկացիա՝ նախորդ տարվա 2 184-ի դիմաց։ 2024-ի նույն ժամանակահատվածում մայներներն ավելի շատ գրոհել են Տաջիկստանում (2,40%), Վենեսուելայում (1,90%) և Ղազախստանում (1,63%) գտնվող օգտատերերին։ Մեկ տարի առաջ Տաջիկստանը (3,06%)  առաջին տեղում էր, Ղազախստանը (2,14%)՝ երկրորդում, իսկ ահա Ղրղզստանը՝ (1,97%)՝ երրորդում։

Նվազել է նաև համացանցի միջոցով, այսինքն՝ վեբ-գրոհների քանակը։ 2024-ի երկրորդ եռամսյակում «Կասպերսկի» ընկերության լուծումները հետ են մղել 664 046 455 գրոհ, որոնք իրականացվել են ամբողջ աշխարհում տեղակայված ինտերնետ-ռեսուրսներից: Գրանցվել է 113 535 455 եզակի URL, որոնց հակազդելու համար գործարկվել է վեբ-հակավիրուսը: 2023-ի ապրիլ-հունիսին հետ է մղվել 801 934 281 գրոհ և արձանագրվել 209 716 810 եզակի URL: Ընթացիկ տարվա նույն ամիսներին ամենաշատը նման գրոհներ են հետ մղվել Մոլդովայում (11,36%), Հունաստանում (10,86%) և Կատարում (10,40%) գտնվող օգտատերերի համակարգիչներում։ Մեկ տարի առաջ այդ վարկանիշը հետևյալ տեսքն ուներ․ Հունաստան (13,65%), Թուրքիա (13,62%), Թայվան (13,02%)։

Ինչ վերաբերում է տեղային սպառնալիքներին (վնասաբեր ծրագրեր, որոնք հայտնաբերվել են անմիջապես օգտատերերի համակարգիչներում կամ դրանց միացված հանովի կրիչներում, կամ ի սկզբանե հայտնվել են համակարգչում ոչ բաց տեսքով, օրինակ՝ ծրագրեր բարդ ինստալյատորների կազմում, ծածկագրված ֆայլեր), ապա 2024-ի երկրորդ եռամսյակում «Կասպերսկի»-ի ֆայլային հակավիրուսը գրանցել է 27 394 168 վնասաբեր և հնարավոր անցանկալի օբյեկտ՝ նախորդ տարվա ապրիլ-հունիսի 39 624 768-ի դիմաց։ Ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ամենաշատը տեղային սպառնալիքների ենթարկված երկրների եռյակն ունի հետևյալ տեսքը. Թուրքմենստան (44,25%), Աֆղանստան (39,50%), Կուբա (38,32%)։ Մեկ տարի առաջ ցանկը գլխավորում էին նույն Թուրքմենստանը (43,95%) և Աֆղանստանը (43,39%), իսկ ահա երրորդը Եմենն էր (40,68%)։

2024-ի երկրորդ եռամսյակում համակարգիչների կիբեռսպառնալիքների լանդշաֆտի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

Լրահոս