ԱՏՁՄ-ն ամփոփում է «Բանակից ՏՏ» ծրագրի ընթացիկ արդյունքները
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2020 թ.-ի դեկտեմբերին հայտարարեց «Բանակից ՏՏ» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Պայմանավորված 2020 թ.-ի սեպտեմբեր 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած պատերազմով՝ ԱՏՁՄ անդամ և գործընկեր ընկերությունները նախաձեռնեցին հատուկ դասընթացներ մարտական գործողությունների մասնակից, մարտական գործողություններում հաշմանդամություն ստացած անձանց, ինչպես նաև պատերազմում զոհված կամ վիրավոր անձանց ընտանիքի անդամների համար, հետագայում իրենց թիմն այդ մասնագետներով համալրելու նպատակով։ Դասընթացներն սկսվեցին 2021 թ.-ի հունվարի 20-ին։
Ծրագրի ընթացքում ԱՏ ոլորտի առաջատար կազմակերպություններում աշխատող մասնագետները դասընթացների միջոցով իրենց գիտելիքն են փոխանցում ծրագրի շահառուներին: Դասընթացներն անցկացվում են հեռավար կամ առկա կարգով՝ հաշվի առնելով բնակության վայրը, ֆիզիկական կարողությունները և այլ նպատակահարմարություններ:
Մասնակիցներն առցանց ձևաչափով անցնում են կիբերանվտանգություն, վեբ տեխնոլոգիաներ, առկա ձևաչափով՝ թվային մարքեթինգ ու սոցիալական մեդիա մարքեթինգ և ռոբոտաշինություն։ Ապրիլի կեսերին կբացվեն ծրագրավորման ու վեբ տեխնոլոգիաների դասընթաց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում և Java Basics ու Gate to Product Management դասընթացներ՝ ԱՏՁՄ գործընկեր ընկերության կողմից։
Ընդգրկված մասնակիցներից շատերն ԱՏՁՄ գործընկերությամբ դասընթացներին զուգահեռ սովորում են անգլերեն։ «Բանակից ՏՏ»-ում ընդգրկված մասնակիցներից մի քանիսի հետ մենթորային ծրագիր է իրականացվում։ Մենթորային ծրագիր շուտով կանցկացվի նաև վեբ տեխնոլոգիաների դասընթացի մասնակիցների հետ՝ ԱՏՁՄ անդամ ընկերությունների աշխատակիցների կողմից։
Հիշեցնենք, որ դեռ 2016 թ.-ի ապրիլյան պատերազմից հետո ԱՏՁՄ-ն նախաձեռնեց և իրականացրեց «Բանակից ՏՏ» ծրագրի առաջին փուլը, որի նպատակն էր ծրագրավորման հիմնարար գիտելիքներ փոխանցել պատերազմի մասնակից այն անձանց, ովքեր ցանկություն ունեին մասնագիտանալու ԱՏ ոլորտում: Ծրագրի առաջին փուլի արդյունքում 2016 թ.-ի հուլիսից մինչև 2017 թ.-ի դեկտեմբեր արագացված վարժանքներ են անցել 168 երիտասարդ: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները պրակտիկա են անցել, ապա աշխատել ԱՏ առաջատար ընկերություններում, նրանց մի մասն էլ ներկայումս աշխատում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում՝ որպես խմբավար: Ծրագրի արդյունքում խմբի անդամների ներգրավվածությումբ ստեղծվեց InnoPark հավելվածով InnoSoft սթարթափը:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է