236
Beeline. աջակցությամբ վերանորոգվել և կահավորվել է Աշտարակի ստարտափ ակումբը

Beeline. աջակցությամբ վերանորոգվել և կահավորվել է Աշտարակի ստարտափ ակումբը

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի «Ստարտափ Ակումբ» ծրագրի ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանում Beeline-ի աջակցությամբ վերանորոգվել և կահավորվել է Աշտարակի Ստարտափ Ակումբը։

«Ստարտափ ակումբ»-ը կրթական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է օգնել մարզաբնակ պատանիներին կատարելագործել ձեռներեցության իրենց հմտությունները և նպաստել նրանց սոցիալական պատասխանատվության զարգացմանը։ Ակումբները գործում են Հայաստանի մի շարք համայնքներում՝ Ապարանում, Աշտարակում, Գավառում, սահմանամերձ Կոթիում ու Այգեհովիտում։

Աշտարակի ստարտափ ակումբш տարածքի վերանորոգումը, նոր կահավորանքը հնարավորություն կտան կրթական ծրագրի երկրորդ փուլին մասնակցող քսանից ավելի դեռահասներին անցկացնել դասընթացները գունագեղ մթնոլորտում։ Տրամադրող աշխատանքային և խաղային միջավայրը կխթանի պատանիների ներգրավվածությունն ու եռանդը, և նրանք ակտիվորեն կբացահայտեն դիզայն մտածողության և ստարտափ էկոհամակարգի առանձնահատկությունները, կծանոթանան բիզնես ոլորտի գործունեությանը, խմբեր կկազմեն, ուսումնասիրություններ, փորձարկումներ կկատարեն և մարզիչների աջակցությամբ կզարգացնեն իրենց ստարտափ գաղափարները:

«Աշտարակի ստարտափ ակումբը նոր շունչ է առել և պատրաստ է ընդունել մասնակիցներին  երկրորդ փուլի շրջանակներում։ Մենք վստահ ենք, որ ակումբի նոր տեսքը և ձևավորումը դրական ազդեցություն կունենան պատանիների վրա, և նրանք ավելի մեծ հաճույքով կմասնակցեն դասընթացներին» - ընդգծեց «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը։

«Մենք շատ կարևորում ենք այս նախագիծը, քանի որ համարում ենք, որ բիզնես գիտելիքները լավ է ստանալ երիտասարդ տարիքում, դա օգնում է ճիշտ մտածելակերպ ձևավորել և մեծացնում է հաջողության հասնելու հավանականությունը: Ուրախ ենք, որ մեր մասնակիցները կարող են սովորել գեղեցիկ և հարմարավետ պայմաններում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանում Beeline-ը «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի «Ստարտափ Ակումբ» նախաձեռնության ռազմավարական գործընկերն է:

-----------

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5989.html
Beeline Հայաստան Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2962 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Արինա Առուստամյանը նշանակվել է Beeline-ի կոմերցիոն տնօրենի պաշտոնում

Beeline-ում կոմերցիոն տնօրեն է նշանակվել Արինա Առուստամյանը, ով մինչ այդ մի քանի ամիս կատարում էր կոմերցիոն տնօրենի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար: Նա աշխատում է  ընկերությունում 2008 ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

ՎԵՈՆ-ը հրապարակել է խմբի սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը

ՎԵՈՆ խումբը (գլխամասը՝ Ամստերդամում) հրապարակել է տարեկան սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը, որում ներկայացված է խմբի առաջխաղացումը և դրական ազդեցությունը՝ ներկայացված երկրների հասարակությունների վրա: Մասնավորապես, ներկայացված են հիմնական ...

Various

image

Beeline-ի շարժական կապի բաժանորդները կարող են անվճար օգտվել մի շարք պետական կայքերից

Կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման հետ կապված Հայաստանում Beeline-ն իր բաժանորդներին հնարավորություն է տրամադրում բջջային կապով անվճար (առանց ինտերնետի ծախսի) օգտվել մի շարք պետական մարմինների ինչպես նաև ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Viva-MTS