240
Seaside Startup Summit. նոր ներդրումային ռաունդ, որի առաջին տռանշը 2.5 մլն դոլար է

Seaside Startup Summit. նոր ներդրումային ռաունդ, որի առաջին տռանշը 2.5 մլն դոլար է

Սիսայդ Ստարտափ Սամմիթ-ը սկսում է ներդրումային նոր ռաունդ առաջիկա 48 ամիսների համար, որի առաջին տռանշը 2.5 մլն դոլար է։ Աշխարհի մասշտաբով միջոցառումների կազմակերպման ոլորտում սա կլինի ամենամեծ ներդրումներից մեկը։ Ինչպես տեղեկացնում է Starthub Armenia-ն Այս պահին ընկերության արժեքը գնահատվում է 35 մլն դոլար:

Արդեն 4 տարի հայկական ստարտափ աշխարհում իր կարևոր դերն ունի Սևան Ստարտափ Սամմիթ ամենամյա բիզնես ֆորումը։ 2017-ին ընկերությունը հայտարարեց, որ աշխարհի տարբեր երկրներում կանցկացվեն սամմիթներ Սիսայդ Ստարտափ Սամմիթ անվանմամբ, իսկ Սևան Ստարտափ Սամմիթ-ը կմնա միայն հայաստանյան միջոցառման անվանումը։ Ամիսներ անց ԱՄԷ-ում և Հնդկաստանում տեղի ունեցան առաջին միջազգային սամմիթները։

2017 թվականի աշունը բեկումնային էր Սիսայդ Ստարտափ Սամմիթի համար: Ընկերության մեջ ներգրավվեցին բաժնետերեր և տարբեր կազմակերպություններ: Դեկտեմբերին Սամմիթը ստացավ 2 մլն դոլար ներդրում, ինչը թույլ տվեց ընկերությանը վստահորեն հաղթահարել  բոլոր մարտահրավերները։

«2018-2019թթ․ հսկայական աշխատանք ենք իրականացրել սամմիթը միջազգային հարթակ բարձրացնելու համար։ Մենք հաջողված սիդ ռաունդից հետո հասցրել ենք իրականացնել 4 միջազգային աննախադեպ միջոցառումներ 3 երկրում, բայց սամմիթներ անցկացնելու բանակցությունները շարունակում ենք ավելի քան 20 երկրների հետ։ Հուսով եմ՝ կշարունակենք ուրախացնել էկոհամակարգին մեր հաջողություններով և նոր սամմիթներով։ Այժմ աշխատում ենք հաջողությամբ փակել ինվեստիցիոն A ռաունդը, որից հետո ավելի հաճախ կլինեն լուրեր նոր միջազգային սամմիթների մասին», - նշեց Սիսայդ Ստարտափ Սամմիթի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։

Հիմնադրման օրվանից սամմիթի հարթակում ներգրավել են 1000 ստարտափ ընկերություններ։ Սամմիթի շրջանակում կատարվել է ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային գործարք:

Կարճ հասցե: geek.am/u/5962.html
ներդրումներ Seaside Startup Summit Սիսայդ Ստարտափ Սամմիթ

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2923 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՄոբիԴրամ-ը` օնլայն գնումների և «Սև ուրբաթի» կիզակետում

Նոյեմբերի ամենասպասված օրվան՝ «Սև ուրբաթին» ընդառաջ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել օնլայն գնումների փառատոն, որի գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Փառատոնին ներկայացված էր նաև ՄոբիԴրամ-ը՝ ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

Beeline. 033 կոդով նոր հեռախոսահամարները հասանելի են online գնման համար

Beeline-ը հայտարարում է 033 կոդով հեռախոսահամարների վաճառքի նոր փուլի մեկնարկի մասին։ 033 կոդով մի շարք նոր համարներ արդեն հասանելի են number.beeline.am կայքում։ 033 կոդով հեռախոսահամար ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS