Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ն երկարաձգում է «Մարզային 3500» և «Մարզային 5500» փաթեթների միացման ակցիան
03/09/2019 18:23

Beeline-ն երկարաձգում է «Մարզային 3500» և «Մարզային 5500» փաթեթների միացման ակցիան

Հայաստանում Beeline-ը տեղեկացնում է «Մարզային 3500» և «Մարզային 5500» սակագնային փաթեթների միացման ակցիայի երկարաձգման մասին։

«Մարզային 3500» և «Մարզային 5500» փաթեթները ներառում են 10000 րոպե Beeline ցանցի ներսում, որը հնարավոր է օգտագործել միայն Երևանից դուրս գտնվելիս, 1500 ՄԲ ինտերնետ, BeeTV բջջային հեռուստատեսություն և լրացուցիչ երկու հեռախոսահամար։ 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում օգտատերերը կստանան 4G մոդեմ և ամսական 50 կամ 70 ԳԲ շարժական ինտերնետ։ Բջջային ինտերնետի չօգտագործված ծավալը փոխանցվում է հաջորդ ամսվան։

«Հաշվի առնելով մեր հաճախորդների դրական կարծիքները նշված փաթեթների վերաբերյալ, մենք որոշել ենք երկարացնել փաթեթների ժամկետները։ Վստահ եմ, որ նշված առաջարկի շնորհիվ մեր պարզ, ժամանակակից ու հարմար ծառայություններն ավելի հասանելի կլինեն մեր հաճախորդներին մարզերում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Առաջարկը գործում է մինչև 2019 թ. հոկտեմբերի 31-ը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am  կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։