244
2478
Beeline Ստարտափ Ինկուբատորն արդեն գործում է նոր ձևաչափով

Beeline Ստարտափ Ինկուբատորն արդեն գործում է նոր ձևաչափով

Beeline ստարտափ ինկուբատորում 3-րդ ինկուբացիոն շրջափուլը մեկնարկել է նոր ձևաչափով և նոր ստարտափ թիմերով:

3-րդ շրջափուլն իրականացվում է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ, որի շնորհիվ ընտրված 5–ից շրջափուլի ավարտին լավագույն արդյունքներ գրանցող թիմերը կկարողանան ներդրումներ ներգրավել:

«Գրեթե մեկ տարի աշխատելուց հետո մեր ինկուբատորը բավականին լուրջ արդնյունքներ ցույց տվեց, մեզ մոտ ուսուցում անցած ստարտափները շոշափելի արդյունքների հասան, բայց մենք էլ նույն տեղում չմնացինք։ Այսօր ուրախ եմ հայտարարել, որ մեր նոր գործընկեր BANA-ի հետ մենք մեկ քայլ առաջ արեցինք, և այսուհետ մեր ստարտափների համար ներդրում ստանալն ու իրական ներդրողների հետ մշտական կապի մեջ լինելը դարձրեցինք ավելի իրատեսական»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Հրեշտակ ներդրողների և ստարտափների գործակցությունը զարգացած երկրներում տարածված և հաջողված աշխատանքի մեթոդ է։ Beeline ստարտափ ինկուբատորի նոր ձևաչափը Բիզնես հրեշտակների ցանցի հետ հավակնում է բեկումնային ծրագիր դառնալ ստարտափների և ներդրողների համար: Յուրաքանչյուր շրջափուլի ավարտին նախատեսում ենք ներդրումներ կազմակերպել: Ցանկանում ենք լավագույն միջազգային փորձը կիրառելի դարձնել Հայաստանում մեր ստարտափների համար», - նշեց Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը:

Business Angel Network of Armenia-ն գործարար-ներդրողների միավորում է, ովքեր ֆինանսական միջոցներից բացի ստարտափ թիմերին և սկսնակ ձեռնարկատերերին սովորեցնում են մասնավորապես բիզնեսի ռազմավարության մշակել, պոտենցիալ հաճախորդների ներգրավել: 2017 թվականի գարնանը հիմնադրված BANA-ն արդեն ներդրում է կատարել 5 ստարտափ թիմում:

Նշենք, որ Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ 14 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով։ Նաև ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հետ կապված հարցեր։

Կարճ հասցե: geek.am/u/5839.html
Startups Beeline Անդրեյ Պյատախին Գրիգոր Հովհաննիսյան Business Angel Network of Armenia BANA Beeline Startups

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2816 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Նաիրա Նազարյանը դասախոսություն կարդաց «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և PR դպրոցի ուսանողների համար

Հայաստանում Beeline-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը դասախոսություն է կարդացել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և Հայկական Փի Ար ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom. iPhone-ների թարմացման հնարավորություն

Այսուհետ Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom ընկերութունը հնարավորություն է տալիս իր այն բաժանորդներին, ովքեր վերջին 6-18 ամսվա ընթացքում Ucom-ից ձեռք են բերել iPhone սմարթֆոններ, նորացնել ...

Business

image

Ucom. uTV Extra՝ նոր սակագնային պլան

Ucom ընկերությունը հանդես է եկել հեռուստատեսային ծառայության նոր՝ «uTV Extra» սակագնային պլանի առաջարկով։ Ամսական ընդամենը 4900 դրամով uTV Extra-ի բաժանորդները կվայելեն 120 հեռուստաալիքների որակյալ հեռուստաբովանդակությունը, ...

Various

image

Beeline. Կապի թանգարանը կրկին բացում է իր դռներն այցելուների համար

Beeline-ի Կապի թանգարանը վերաբացվել է այցելուների համար վերանորոգումից հետո։ Վերաբացված թանգարանի առաջին հյուրերը դարձան Չեխովի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները։ Նրանց համար կազմակերպվել էր ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS