Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ServiceTitan-ը գրասենյակ է բացել Երևանում
13/02/2019 15:31

ServiceTitan-ը գրասենյակ է բացել Երևանում

Հայազգի Վահե Կուզոյանի և Արա Մահդեսյանի կողմից 2012թ.-ին հիմնադրված ServiceTitan ընկերությունը գրասենյակ է բացել Երևանում։ Այս մասին տեղեկացնում է starthub.am հարթակը։

ServiceTitan-ը տնային աշխատանքներ իրականացնող բիզնեսները և դրանց ծառայությունները ներկայացնող հարթակ է։ ServiceTitan-ն այժմ ԱՄՆ-ում ունի 600-ից ավել աշխատակից։ Ընկերությունը 2018թ. նոյեմբերին 165 մլն դոլար ներդրում է ներգրավել, որի ընթացքում գնահատվել է 1.65 մլրդ դոլար։

«Մեր արմատները Հայաստանում են և իսկապես կարևոր է ոչ միայն ներկա լինել այստեղ, այլ ներդրում ունենալ հասարակության զարգացման գործում։ Մենք կրթելու և մարդկանց համար նոր հնարավորություններ ստեղծելու նպատակ ունենք, որպեսզի նրանք ստիպված չլինեն լքել Հայաստանը», – նշել է ServiceTitan-ի հիմնադիր Վահե Կուզոյանը։