251
2500
Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի մասնակից 10 նորարար թիմերը աշխատեցին մենթորների հետ

Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի մասնակից 10 նորարար թիմերը աշխատեցին մենթորների հետ

Beeline-ի Ստարտափ Ինկուբատորի գրասենյակում մեկնարկեց Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարը/product bootcamp։ Ճամբարին մասնակցության համար հայտ էին ներկայացրել 45-ից ավել թիմեր, որոնք ներկայացնում էին տարբեր նորարար տեխնոլոգիական լուծումներ առողջապահության, կրթության, բնապահպանության, գյուղատնտեսության, ֆինանսաբանկային, սպասարկման և այլ ոլորտների համար։

Հիմնվելով թիմերի կողմից ներկայացված գաղափարների նորարարության և իրագործելիության, շուկայում հնարավոր պահանջարկի և թիմի կազմի վրա՝ ընտրվել են 10 թիմեր, որոնք նոյեմբերի 22-ին կայացած առաջին աշխատաժողովի ժամանակ աշխատեցին Հայաստանյան տեխնոլոգիական համայնքը ներկայացնող տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում թիմերը սովորեցին, թե ինչ է Business model canvas-ը և ինչպես այն պետք է պատրաստել, ինչպես նախագծել և կառուցել պրոդուկտի նախատիպը։  Այնուհետև, թիմերն ունեցան անհատական հանդիպումներ բոլոր մենթորների հետ և քննարկեցին իրենց պրոդուկտի հնարավոր շուկան և օգտատերերին, փորձեցին ուրվագծել իրենց պրոդուկտի հնարավոր հատկանիշները/features:

«Ուրախալի է տեսնել, այսքան մեծ հետաքրքրություն մեր ճամբարի հանդեպ։ Հետաքրքիր և հեռանկարային գաղափարների առատությունը և մասնակիցների ակտիվությունը շատ լավ է ստարտափ էկոհամակարգի զարգացման համար, ու հենց դա է մեր ամենամեծ նպատակը։ Ես ողջունում եմ մեր բոլոր մասնակիցներին և հաջողություն եմ մաղթում նրանց։ Վստահ եմ, որ այս մրցույթին մասնակցությունը շատ օգտակար փորձ կլինի նրանց համար, անկախ գրանցած արդյունքներից», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մոտակա երկու շաբաթվա ընթացքում թիմերը կշարունակեն աշխատել իրենց կցված մենթորի հետ և պատրաստել պրոդուկտի առաջին նախատիպը, որն էլ կներկայացնեն դեկտեմբերի 5-ին կայանալիք դեմո օրվա ընթացքում։ «Հետագա շաբաթների ընթացքում մենք ավելի ինտենսիվ կաշխատենք թիմերի հետ պրոդուկտների արդեն առաջին նախատիպերի վրա, որոնց միջոցով հնարավոր կլինի ավելի հստակ և պատկերավոր ցույց տալ, թե ինչպիսին է լինելու իրենց պրոդուկտը»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Տեխնոլոգիական ճամբարի շրջանակում ընտրված լավագույն երկու թիմերին կտրամադրվի 1,5 միլիոն ՀՀ դրամի չափով ֆինանսական միջոցներ՝ իրենց գաղափարը մեկ քայլ առաջ տանելու և պրոդուկտի նախատիպի վերածելու համար։ 

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2011 թվականին Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Մայքրոսոֆթ կորպորացիայի համատեղ ջանքերով: Ստեղծումից անմիջապես հետո Կենտրոնը միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին և սկսել ակտիվ գործունեություն ծավալել Մայքրոսոֆթի կողմից ողջ աշխարհում նորարար և սետղծագործ մտքի զարգացման նպատակով  իրականացվող նախաձեռնությունների շրջանակում:
Կարճ հասցե: geek.am/u/5784.html
Beeline Հայաստան Startups Startups Հայաստան Microsoft Beeline Անդրեյ Պյատախին Արտաշես Վարդանյան Microsoft

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2751 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ներկայացվել է Oneplus 6T սմարթֆոնը

Չինական Oneplus կորպորացիան ներկայացրել է սմարթֆոնի հերթական մոդելը՝ Oneplus 6T: Սմարթֆոնի հիմնական նորարությունը էկրանին տեղադրված մատնահետքերի սկաներն է։ Սմարթֆոնի էկրանը Optic Super AMOLED է, չափը՝ ...

Business

image

Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները

Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարին /product bootcamp/ մասնակցող թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները։ Լավագույն երկու նախագծի հեղինակ թիմերը կստանան ...

Various

image

Beeline. դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան

Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում հինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արևի էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին։ Այս դասերը կազմակերպվում և ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS