243
Հայաստանյան Teamable ստարտափը 5 միլիոն դոլարի ներդրում է ստացել

Հայաստանյան Teamable ստարտափը 5 միլիոն դոլարի ներդրում է ստացել

Հայկական Teamable ստարտափը, որը սոցիալական ցանցերում աշխատանք փնտրելու ծրագիր է, նոր ներդրում է ստացել նոր Foundation Capital-ից և արդեն գոյություն ունեցող True Ventures և SaaStr Fund-ից։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ techcrunch.com կայքից։

Ներդրման չափը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար։

Ստարտափը նաև հայտարարում է, որ պատրաստվում է իր հարթակում գործարկել Simppler‘s-ի՝ աշխատանքի տեղավորման համար թեկնածուներին համապատասխանացնող արդյունավետ գործիքները։

Օգտագործելով Gmail-ը, Facebook-ը, GitHub-ը և այլ սոցիալական ցանցեր՝ ստարտափը հնարավորություն է տալիս գործատուներին գտնել իրենց հայտարարած հաստիքներին  համապատասխանող աշխատակիցներին։ Շատ ընկերություններ օգտագործում են հենց Teamable-ի հարթակը՝ աշխատակիցներ փնտրելու համար։

«Ես չեմ կարծում, որ մարդկանց հաճելի է մի քանի տեղ ուղարկել իրենց ինքնակենսագրականները՝ այդպես էլ չարժանանոլով որևէ արձագանքի»,-նշում է Teamable’s-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Լաուրա Բիլազարյանը։

Նրա խոսքով, նոր ներդրումը կուղղվի թիմի լայնացման և հարթակի բարելավման համար։

Կարճ հասցե: geek.am/u/5764.html
Հայաստան Հայաստան ստարտափ Teamable Լաուրա Բիլազարյան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2865 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի աջակցությամբ կանցկացվի «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը

Beeline-ի աջակցությամբ Սևանի ափին հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը կանցկացվի հերթական «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը: Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն մասնակցող ստարտափները մրցելու են 100 000 ԱՄՆ դոլար ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը ...

Business

image

Beeline-ը և Նիկիտա Մոբայլն առաջինը Հայաստանում գործարկեցին Mobile ID ծառայությունը

Beeline-ը և Նիկիտա Մոբայլ ՍՊԸ հայտարարում են Mobile ID ծառայության գործարկման մասին, որը բջջային հեռախոսի օգնությամբ անձի նույնականացման և էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթերի վավերականացման արդյունավետ գործիք ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS