Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայաստանում ստեղծվել է արևային էներգիայով սնուցվող դրոն, որն օդում կարող է մնալ անգամ գիշերը
09/07/2018 15:57

Հայաստանում ստեղծվել է արևային էներգիայով սնուցվող դրոն, որն օդում կարող է մնալ անգամ գիշերը

 

Հունիսի 29-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ ԵՄ աջակցությամբ իրականացվող Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) եզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլ դուրս էր եկել 14 թիմ։ Թիմերի ոլորտային հետաքրքրությունները բազմազան էին։ Յուրաքանչյուր ստարտափ յուրահատուկ և տարատեսակ տեխնոլոգիական լուծումներ էր առաջարկում տարբեր խմբերի և տարիքի մարդկանց համար։

Մենք զրուցել ենք մի քանիսի հետ և պարբերաբար կներկայացնենք ստարտափների գործունեության մասին պատմող շարք։

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում երկու էնտուզիաստ ընկերոջ ստեղծած «Blue Wings» solar gliders արևային էներգիայով սնուցվող դրոնը։ Մեր զրուցակիցն է՝ ստարտափի համահիմնադիր Հունան Կիրակոսյանը։

-Ինչպե՞ս է ծագել նման դրոն ստեղծելու գաղափարը։

– Գաղափարն առաջացել է անցյալ տարի։ Ես վաղուց էի զբաղվում ինքնաթիռներով, չնայած, որ կրթությամբ ֆիզիկ եմ, նաև երկար տարիներ աշխատում եմ եմ որպես ծրագրավորող։ Ինքնաթիռաշինությունն եղել է միշտ իմ հոբբին։ Եվ ստացվեց այնպես, որ ընկերս՝ Հայկ Մարտիրոսյանը, ով «Հայկական հրթիռա-մոդելային» խմբակի համահիմնադիրն է, ու ես որոշեցինք միավորել եղած ուժերը և ստեղծել արևային էներգիայով սնուցվող ինքնաթիռ։

Հետազոտական և փորձնական աշխատանքները մեկնարկեցին անցյալ տարի, իսկ տարվա վերջում արդեն գործարկեցինք նախատիպային մոդելը։ Իհարկե, այն դեռ նախատիպային է, ուստի աշխատում ենք կատարելագործելու ուղղությամբ։

Նմանատիպ ինքնաթիռ ստեղծելու նպատակը եղել է ունենալ այնպիսի դրոն, որը կարող է մնալ երկնքում երկար ժամանակ՝ հաղթահարելով տարբեր հեռավորություններ։

-Ինչո՞վ է պայմանավորված դրոնի «Blue Wings» անվանումը։

– Մեր ստարտափի անվանումը «Alcyone» է, որը ամենապայծառ կապույտ աստղն է։ Իսկ ինքնաթիռի՝ «Blue wings» (թրգմ անգլ՝ «կապույտ թևեր»-խմբ․) անվանումը պայմանավորված է կապույտ գույն ունեցող solar cell-երով, որոնց միջոցով ինքնաթիռը կլանում է արևի էներգիան։

-Պատմեք մի փոքր ինքնաթիռի առանձնահատկությունների մասին։

-Դրոնի երկարությունը 4 մետր է, հաղթահարում է մինչև մի քանի կիլոմետր բարձրություն, բայց մենք փորձնական թռիչքներն իրականացնում ենք մինչև 300 մետր բարձրության վրա։ Մեր առաջնային նպատակը եղել է ստեղծել այնպիսի ինքնաթիռ, որը կկարողանա շատ երկար ժամանակ մնալ օդում՝ մեկ ամբողջ ցերեկ գումարած գիշեր։ Հենց հիմա մենք ունենք նախատիպը, որն արդեն կարող է ամբողջ ցերեկ մնալ օդում։ Մենք փորձարկելենք ու 8-10 ժամ պահել ենք օդում։

Տեսականորեն, աշխատում ենք անել անպես, որ դրոնը լավ եղանակային պայմաններում օդում մի քանի օր մնա։

-Ի՞նչ կիրառություն ունի ձեր դրոնը։

-Կիրառման գործառույթները բազմազան են, այն կարող է կիրառվել տարբեր ոլորտներում։ Օրինակ՝ այն կարող է կիրառվել բնապահպանության մեջ, որտեղ առկա են բավականին մեծ քանակությամբ չվերահսկվող անտառներ։ Մեր դրոնը կարող է երկու ժամ պտտվել Խոսրովի անտառի օդային տարածքում, ապա ուղղությունը փոխել դեպի Վայոց Ձոր, Սյունիք, հետո վերադառնալ Լոռի։ Ու սա կարվի մեկ օրվա ընթացքում։

-Որտե՞ղ եք պատրաստվում օգտագործել դրոնը։

– Մենք չենք պատրաստվում դրանք վաճառել, այլ ծրագրում ենք մատուցել ծառայություններ, լինել այսպես կոչված service provider։ Ցանկացողների հետ կկնքենք պայմանագիր, որի շրջանակներում կապահովենք թռիչքներ։ Այս պահին ունենք 2 դրոն, որոնց վրա դեռ աշխատում ենք ։ Նախատեսում ենք ունենալ մի քանի ինքնաթիռ, բացի այդ՝ մարզերում մեր ծառայության ներկայացուցչություն, որպեսզի մեր մասնագետների կողմից ըստ տեղանքի հնարավոր լինի ապահովել թռիչքներ։

-Ո՞րն է ձեր դրոնի մրցակցային առավելությունը։

-Այն ունի շատ բարձր որակի մարտկոցներ, որոնց միջոցով ցերեկն օգտագործում ենք ստացած արևային էներգիայի մոտ 35%-ը՝ թռիչքն ապահովելու համար։ Մնացած  65 %-ը ուղղում ենք  մարտկոցների լիցքավորմանը, նաև՝ դրոնի վրա այդ պահին գտնվող սարքերի սնուցմանը։  Նախատեսվում է կուտակել այնքան էներգիա որ բավարարի գիշերային թռիչքին

Ասեմ, որ մեր առաջնային խնդիրն եղել է էլեկտրասնուցման համակարգի մշակումը, ինչը մեզ հաջողվել է։ Մեր կողմից մշակված համակարգը չափում է արևից ստցաված էներգիան և իր կողմից օգտագործված էներգիան ու ըստ այդմ կարգավորում է հոսանքը և լարումը այնպես որ հնարավորինս քիչ կորուստներ լինեն

«Բիզնես 24»-ին նաև տեղեկացրին, որ մոտ 2 ամիս հետո հանրությանը կներկայացվի արդեն պատրաստի ինքնաթիռը։