
2018թ. հուլիսի 7-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվում է Հայաստանում Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը
Միջոցառման նպատակն է ցուցադրել Հայաստանում ինժեներական ոլորտի վերջին ձեռքբերումները և քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև խթանել կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների միջև փորձի և գաղափարների փոխանակումը հետևյալ հիմնական ուղղություններում` էլեկտրոնիկա, կապի տեխնոլոգիաներ և 5G, մաթեմատիկական մոդելավորում, ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներ, բիո-ճարտարագիտություն և քիմիա, մեծ տվյալների մշակում և այլն:
Ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև տարածաշրջանային համաչափ զարգացմանը միտված այս համաժողով-ցուցահանդեսը կներգրավի շուրջ 300 մասնակիցներ՝ պետական, գիտահետազոտական, կրթական, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի հայաստանյան և արտերկրի ներկայացուցիչներից: Ավելի քան 35 տեղական և միջազգային կազմակերպություններ իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայութունները կներկայացնեն ցուցահանդեսային հատվածում:
Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը կազմակերպում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Գործընկերներն են՝ ՀՀ կառավարությունը, Եվրոպական Միությունը իր «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում գործող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով, PMI Science/Ֆիլիպ Մորիս Հայաստանը, Ինժեներական ասոցիացիան, Նեյշնլ Ինսթրումենթը, ԱյԲիԷմ-ը, ՏՀՏ գործատուների միությունը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաները, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային կենտրոնը, Ռոստելեկոմը։
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը յուրահատուկ ուշադրություն է դարձնում ինժեներական ոլորտին։ Այս միջոցառումը նոր էջ կբացի Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Հայաստանում ինժեներական և տեխնոլոգիական ոլորտների վրա ուշադրությունը երկրի տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն ունի ։ Ինժեներական ոլորտով հետաքրքրված մարդկանց ներգրավումը օգնում է ավելի ամուր հիմք ստեղծել ոլորտում և հնարավորություն է տալիս անհատներին իրագործել սեփական գաղափարները։
Գրանցման և լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել` http://engineeringarmenia.vtc.am/
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, Շինարարների 12 փ., Վանաձոր 2019 ՀՀ, +374 60 749700, [email protected]
———–
«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է։ Այն ծրագրերը, որոնք իրականացվում են «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի կողմից, աջակցում են Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի նպատակն է ստեղծել նպաստավոր միջավայր նորարարության զարգացման համար, ապահովել միջազգային մակարդակի գիտելիքներ և մատչելի ֆինանսավորման աղբյուրներ, պատրաստել ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետներ և ստեղծել տեղական այնպիսի կազմակերպություններ, որոնք կարող են մուտք գործել միջազգային հարթակ: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակներում, ինչպիսիք են Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները ( ՀԱՃԼ ), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ՆԼՏԿ), Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը (mLab ECA) և Կապանի, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները և այլն:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ) ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Կենտրոնի առաքելությունն է քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների դինամիկ միջավայր, ինչը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և կազմակերպություններին՝ նորարարական բիզնես գաղափարների իրականացման գործում` ի վերջո նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:
Ինժեներական ասոցիացիան Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների ասոցիացիա է, որի նպատակն է խթանել Հայաստանում ինժեներական ոլորտի զարգացումը, Հայաստանը դարձնել գլոբալ ինժեներական կենտրոն և ներկայացնել անդամ կազմակերպությունների նպատակները։
Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում: Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս: Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային միջավայրը և աջակցել փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով ընդգրկուն աճ Հայաստանում: Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմաը: Ավելին, ծրագիրը աջակցում է նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։
Հաշվի առնելով երկրի գիտական և տեխնոլոգիական ասպարեզում ունեցած փորձառությունը, Ֆիլիպ Մորրիս Արմենիան 2017 թվականին փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել ՀՀ Կառավարության, Երևանի Պետական ու Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանների հետ՝ ամրագրելով Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի հետազոտություններ և մշակումներ (R&D) իրականացնող կառույց հիմնելու, ինչպես նաև կրթական ու հետազոտական՝ ներառյալ մագիստրոսական ու ասպիրանտական գիտական ծրագրերին աջակցելու մտադրությունը ։ 2008 թվականից ի վեր Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը ներդրել է ավելի քան 4.5 մլրդ դոլար հիմնարար հետազոտությունների, ապրանքների մշակման ու կատարելագործման, գիտական գնարատման մեջ։ Ներկայումս քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության և այլ ոլորտներում հիմնարար ու կիրառական հետազոտությունները կատարվում են Ֆիլիպ Մորրիսի՝ Շվեյցարիայում և Սիրգապուրում տեղակայված գիտահետազոտական կենտրոններում։ Ֆիլիպ Մորիս Արմենիան (PMA) Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ (PMI) առաջատար միջազգային ծխախոտային ընկերության հայաստանյան ներկայացուցչությունն է: PMI-ը Հայաստանում ներկայացուցչական գրասենյակ է հիմնել 1995 թվականին, իսկ 2010 թվականի դեկտեմբերին բացել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ-ն։ 2018 թվականի մարտից PMA-ը մեկնարկել է առանց ծխի հեղափոխական IQOS ապրանքատեսակի վաճառքը Հայաստանում։
-
12:54 14/03/25Team Telecom Armenia-ն բջջային ցանցի մասշտաբային արդիականացում կիրականացնի
-
17:37 29/01/25Team Telecom Armenia-ն` Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հովանավոր
-
16:25 24/12/24Team Telecom Armenia-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
-
19:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է