252
2500
Ucom-ի հովանավորությամբ իրականացվող ռոբոտների 11-րդ առաջնությունը ընդունում է մասնակցության հայտեր

Ucom-ի հովանավորությամբ իրականացվող ռոբոտների 11-րդ առաջնությունը ընդունում է մասնակցության հայտեր

Մեկնարկում է Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությունը, որի շրջանակում կմրցեն արգելքներ հաղթահարող և լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «ԱրմՌոբոտիքս» մրցույթի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, մրցույթի գլխավոր հովանավոր՝ Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և հովանավոր՝ Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

«Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մեջ առանցքային նշանակություն ունեն այն բոլոր նախագծերը, որոնք կապված են ինժեներական մտածողության, ծրագրավորման և ռոբոտաշինության հմտությունների զարգացման հետ։ Մեր խորին համոզմամբ հենց այսպիսի պատանիները կկարողանան լրացնել աշխարհի մակարդակով ՏՀՏ ոլորտում 3մլն մասնագետների պահանջարկը», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կարևորում է ռոբոտաշինության մրցույթների անցկացումը, քանի որ այն մի կողմից երեխաների մոտ զարգացնում է մրցակցային ոգին, մյուս կողմից նոր հմտությունների ձեռք բերման առիթ է հանդիսում, ինչի շնորհիվ նրանք միջազգային հարթակներում մրցունակ մասնագետներ են դառնում:

«Ռոբոտաշինութունն ու ավտոմացման համակարգերի մշակումը կարող է դառնալ մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացման հիմնաքարերից մեկը: Այս պատանիները վաղը փոխելու են մեր կյանքը: Վորլդ Վիժն Հայաստանը տարիներ շարունակ աջակցում է Հայաստանի մարզերում ռոբոտաշինության խմբակների աշխատանքին: Մենք համոզված ենք, որ գործող խմբակները բացառիկ հնարավորություն են տալու պատանիներին ապագայում ունենալ պահանջված աշխատանք ու արժանավայել կյանք»,- ասաց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

Արգելքներ հաղթահարող և լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտների մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման ու տարբեր IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում, խրախուսել վերջիններիս, ինչպես նաև ներկայացնել   հանրությանը ոլորտի զարգացման անհրաժեշտությունն ու համաշխարհային տեխնո տենդենցներին մոտենալու ճանապարհները:

Մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան պատանիները՝ ներկայացնելով իրենց ռոբոտների նկարագիրն ու գաղափարները: Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 11-ն է: Եզրափակիչ փուլը կանկացկացվի սեպտեմբեր ամսին: Մրցույթի տեխնիկական առաջադրանքներն ու կանոնակարգը ներկայացված են այստեղ, իսկ գրանցման հայտը հասանելի է այստեղ:

Մասնակիցները իրենց ստեղծած ռոբոտները կներկայացնեն ժյուրիի մասնագիտացված անդամներին, լավագույնները կարժանանան դրամական պարգևի Ucom-ի և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից:

«ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2008թ-ից՝ ԻՏՁՄ-ի կողմից:

Կարճ հասցե: geek.am/u/5696.html
Ucom Հայաստան Ucom Հեռահաղորդակցություն ԻՏՁՄ Ժիրայր Էդիլյան Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2751 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ներկայացվել է Oneplus 6T սմարթֆոնը

Չինական Oneplus կորպորացիան ներկայացրել է սմարթֆոնի հերթական մոդելը՝ Oneplus 6T: Սմարթֆոնի հիմնական նորարությունը էկրանին տեղադրված մատնահետքերի սկաներն է։ Սմարթֆոնի էկրանը Optic Super AMOLED է, չափը՝ ...

Business

image

Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները

Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարին /product bootcamp/ մասնակցող թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները։ Լավագույն երկու նախագծի հեղինակ թիմերը կստանան ...

Various

image

Beeline. դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան

Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում հինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արևի էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին։ Այս դասերը կազմակերպվում և ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS