Ucom. չորրորդ անգամ կազմակերպեց «Մեդիա բովանդակություն» համաժողովը

Ucom. չորրորդ անգամ կազմակերպեց «Մեդիա բովանդակություն» համաժողովը

Օրերս Ջերմուկում Ucom-ի նախաձեռնությամբ կայացավ «Մեդիա բովանդակություն 2018» IV-րդ եռօրյա համաժողովը։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին մեդիա բովանդակության ոլորտի տեխնիկական և իրավական, նաև վերահեռարձակմանը վերաբերող հարցեր։ Ucom-ի միջազգային գործընկերները մանրամասն ծանոթացան ընկերության արդի ֆիքսված և շարժական ցանցերի տեխնիկական հնարավորություններին, աշխարհում և Հայաստանում դրանց զարգացման հեռանկարներին, դրանց միջոցով բովանդակության տարածման նոր ձևաչափերին, Հայաստանի մեդիաշուկայի ներկայիս իրավիճակին ու զարգացման միտումներին, Ucom ընկերության նորարարությունների մասով ռազմավարությանը։

«Մի քանի արդիական խնդիրներ ենք քննարկել, նաև ուզում ենք ցույց տալ մեր գործընկերներին, որ մեր ցանցը միակն է Հայաստանում, որ պատրաստ է իրենց բովանդակությունը հասցնել ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի հեռուստադիտողներին։ Մենք կառուցել ենք ամենաարդիական ցանցը Հայաստանում, իսկ հիմա մեր խնդիրն է արդիականացնել վերջնական օգտատերերին տրամադրվող OTT-լուծումները, այսինքն՝ MediaRoom-ը, U!Pay-ը և այլն», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Ժամանակակից ցանցի առկայությունը մեզ՝ Ucom-ի գործընկերներին հնարավորություն է ընձեռում մեր հեռուստաալիքը և մեր հեռուստաբովանդակությունը ցուցադրելու տարբեր ձևաչափերով՝ ինչպես բազային փաթեթներով, այնպես էլ տեսավարձույթում, հեռախոսներում, սմարթֆոններում, պլանշետներում առկա շարժական հեռուստատեսության օգնությամբ, իսկ մոտ ապագայում՝ HD որակով։ Եթե Ucom-ը չստեղծեր բովանդակությունը տեղ հասցնելու տարբեր միջոցներ, մենք չէինք կարողանա հասնել մեր պոտենցիալ լսարանին, այդ թվում՝ երիտասարդներին», - ասաց «ТВ Центр» ալիքի արտաքին տարածաշրջանային հեռարձակման ղեկավար Սերգեյ Պիրիևը։

«Ucom ընկերության հնարավորությունների ներկայացումը տեղեկատվական առումով հագեցած էր։ Զարգացումը կարող է տարբեր ճանապարհներով գնալ, այդ թվում՝ IP-հեռուստատեսության, OTT և VR-լուծումների ուղղությամբ․ հնարավորություններն իրապես շատ են։ Մենք կկարողանանք մեր հեռուստաբովանդակությունը հեռարձակել ոչ միայն դասական՝ ռուսերեն ու անգլերեն լեզուներով, այլև՝ ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, արաբերեն։ Ընդ որում սա նշանակում է այդ երկրներում հեռուստատեսային տաղավարների առկայություն, ոչ թե ուղիղ թարգմանություն, այլ լուրերի ներկայացման այլընտրանքային տեսանկյուն», - նշեց «Russia Today» հեռուստաալիքի բաշխման ցանցի զարգացման ծառայության ներկայացուցիչ Մարյանա Ժուկովան։

Կարճ հասցե: geek.am/u/5686.html

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2689 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline Ստարտափ Ինկուբատորի 4 ռեզիդենտ մրցանակ է ստացել Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին

Beeline Ստարտափ Ինկուբատորի  8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին, և 4-ը՝ վերադարձել են մրցանակներով։ Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS