Ucom Digital Lab համակարգչային սենյակ-լաբորատորիան կգործի Այբ դպրոցում

Ucom Digital Lab համակարգչային սենյակ-լաբորատորիան կգործի Այբ դպրոցում

Ապրիլի 12-ին Ucom-ի աջակցությամբ «Այբ» դպրոցում պաշտոնապես բացվեց Ucom Digital Lab բացառիկ համակարգչային սենյակ–լաբորատորիան։ Բացման արարողության ժամանակ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը նաև համագործակցության հուշագիր ստորագրեցին։

Ucom Digital Lab սենյակ-լաբորատորիան նախատեսված է «Այբ» դպրոցի 3-ից 10-րդ դասարանի աշակերտների համար, որտեղ վերջիններս կկարողանան հմտանալ արհեստական բանականության ոլորտում, սովորել ծրագրավորում, համադրել համակարգչային տեխնիկայի հնարավորություններն արվեստի հետ: Համատեղ նախագծի նպատակն է ապահովել մասնագիտական զարգացում, այլընտրանքային կրթության, նոր գաղափարների, ոգեշնչման, շփումների հետաքրքիր և պահանջված ձևաչափեր: Նախագիծը կրթական է և որևէ շահույթ չի հետապնդում:

«Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող այս նախագիծը ևս մեկ քայլ է դեպի կրթված, բանիմաց ու ստեղծարար սերնդի ապահովում։ Իսկ ստեղծարար ու ամենակարևորը՝ նորարար սերունդն ապագայի գիտելիքը պետք է ձեռք բերի նույնքան նորարարական, ոգևորիչ և ստեղծագործելը խթանող միջավայրում», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Ժամանակակից աշխարհում առաջատար կարող են համարվել միայն այն ընկերությունները, որոնք ցուցաբերում են սոցիալական հոգածություն, մտածում են ապագայի մասին, իրենց ներդրումն են ունենում այդ ապագայի մեջ։ Ucom-ը մեզ համար նման ընկերության օրինակ է, մի կազմակերպություն, որ ձեռք մեկնեց «Այբ»-ին և առաջարկեց համատեղ աշխատանք՝ նոր սերնդին նորագույն տեխնոլոգիաների շուրջ լավագույն կրթություն մատուցելու համար։ Մենք շատ ուրախ ենք այս գործակցության համար և վստահ ենք, որ այն մեծ հեռանկարներ ունի», - նշեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։

Հավելենք, որ «Այբ» դպրոցում Ucom Digital Lab համակարգչային սենյակ-լաբորատորիայի ներդրմամբ կողմերը համաձայնել են ջանքեր գործադրել գործակցության եզրերն ընդլայնելու, որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու, ավելի մեծ թվով լսարան ընդգրկելու և ավելի մեծ ազդեցություն ապահովելու ուղղությամբ:

Կարճ հասցե: geek.am/u/5665.html

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2689 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline Ստարտափ Ինկուբատորի 4 ռեզիդենտ մրցանակ է ստացել Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին

Beeline Ստարտափ Ինկուբատորի  8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին, և 4-ը՝ վերադարձել են մրցանակներով։ Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS