374
21
2808
Հեքըթոնի հաղթողները ստացան իրենց մրցանակները

Հեքըթոնի հաղթողները ստացան իրենց մրցանակները

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ Beeline Հայաստանի հետ համատեղ անցկացված Հեռահաղորդակցության հեքըթոնի մրցանակների հանձնման արարողությունը։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը 3000 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակով պարգևատրեց հաղթող Lezoo թիմին, ովքեր հեքըթոնի ընթացքում մշակել էին խմբակային զանգի հնարավորություն և համաժամանակյա թարգմանություն ապահովող մի լուծում։ Լուծումը տեխնոլոգիական տեսանկյունից բավականին նորարար էր ու բարդ և մեծ հետաքրքրություն կարող է ներկայացնել հեռահաղորդակցության օպերատորների համար։

Երկրորդ մրցանակին արժանացած iterate և megista թիմերը ստացան 1000-ական ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ։ Iterate թիմը հեքըթոնի 24 ժամվա ընթացքում մշակել էր մի լուծում, որը թույլ է տալիս հեռահաղորդակցության կապից օգտվողին տեսահոլովակներ նայելու միջոցով հավաքել միավորներ և հետագայում այդ միավորները փոխանակել հեռախոսակապի րոպեների հետ։ Իսկ megista թիմի մշակած պրոդուկտը թույլ է տալիս հաճախորդի տվյալների վերլուծության հիման վրա նրան առաջարկել օպերատորի ամենահարմար սակագնային պլանը։

«Ներկա դրությամբ թվային լուծումներն են բիզնեսի ապագայի գրավականը, և շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում այդ լուծումներ մշակելու և կիրառելու ավանդույթ ձևավորվի։ Մենք որպես ՏՏ և հեռահաղորդկացության ոլորտում աշխատող ընկերություն լավ գիտակցում ենք այդ ամենի կարևորությունը և ցանկանում ենք աջակցել Հայաստանում թվային լուծումների զարգացմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հաղթող թիմերի լուծումները մշակված են նորագույն տեխնոլոգիաների հիման վրա: Նրանց հետագա զարգացման և ճիշտ շուկայահանման դեպքում կարող են դառնալ բավականին նորարար և եկատմաբեր պրոդուկտներ, որոնցով հետաքրքրված կլինեն հեռահաղորդակցության տարբեր օպերատորներ», - նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը հեքըթոնի հաղթող թիմերի հետ քննարկեցին նաև նրանց մշակած պրոդուկտներիի հետագա զարգացման հնարավորությունները, պոտենցիալ շուկաները և թիմերի հետ հնարավոր համագործակցությունը։

-----------

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2011 թվականին Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Մայքրոսոֆթ կորպորացիայի համատեղ ջանքերով: Ստեղծումից անմիջապես հետո Կենտրոնը միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին և սկսել ակտիվ գործունեություն ծավալել Մայքրոսոֆթի կողմից ողջ աշխարհում նորարար և սետղծագործ մտքի զարգացման նպատակով  իրականացվող նախաձեռնությունների շրջանակում:

Ի˚նչ է Հեքըթոնը. Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չ’ծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:

Կարճ հասցե: geek.am/u/5580.html
Beeline Հայաստան Beeline Անդրեյ Պյատախին Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2681 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ը հայտարարում է «Բի Ին Ռոումինգ» խաղարկության մեկնարկի մասին

Beeline-ը հայտարարում է մրցույթ ճանապարհորդությունների սիրահարների համար։ Մրցույթին մասնակցելու համար մինչև հուլիսի 31-ը պետք է Beeline Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում խաղարկության մասին համապատասխան գրառման տակ ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS