374
21
2808
Armenia StartUp Cup. հաղթող է ճանապվել «Chessfimee» թիմը

Armenia StartUp Cup. հաղթող է ճանապվել «Chessfimee» թիմը

Ս. թ. դեկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցավ 4-րդ ամենամյա Armenia StartUp Cup ազգային առաջնության եզրափակիչ փուլը:

Մրցույթի նպատակն է բացահայտել և զարգացնել Հայաստանում ձեռնարկատիրական ներուժը, խթանել ստեղծարարությունն ու նորարարությունը, նպաստել աշխատատեղերի ստեղծմանը ստարտափների միջոցով:

Armenia StartUp Cup-ի առանձնահատկությունն այն է, որ այն առաջարկում է երկար ինկուբացիոն ժամանակահատված, որի ընթացքում մասնակիցները ստանում են բարձրակարգ բիզնես խորհրդատվություն ներկայացված բիզնես գաղափարները գործուն մոդելների վերածելու և հետագայուն դրանք կյանքի կոչելու համար:

Առաջնության ամփոփման ժամանակ փորձագետների և ժյուրիի անդամների հետ երեք ամիս տևած ակտիվ աշխատանքից հետո եզրափակիչ փուլ անցած տասնհինգ թիմերը ստացան խրախուսական մրցանակներ, իսկ լավագույն երեք թիմերն արժանացան մասնագիտական վերապատրաստում և խորհրդատվություն ստանալու հնարավորության: 

Հաղթողի կոչմանն արժանացավ «Chessfimee» թիմը, որի մշակած հավելվածը շախմատասեր հասարակությանն ու պրոֆեսիոնալ շախմատիստներին առաջարկում է ծրագրային ապահովման յուրօրինակ լուծումներ՝ ներառյալ շախմատային վերլուծության ծրագրերի ապահովում:

Երկրորդ և երրորդ տեղի մրցանակներին արժանացան «Destination» և «Soundsearch» թիմերը: Նրանց ներկայացրած բիզնես գաղափարներն ուղղված են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը:

Հաղթող թիմը եզակի հնարավորություն ստացավ մրցելու ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ գալիք տարի Մարոկկոյում կայանալիք World StartUp Cup-ին: Այն արժանացավ նաև բիզնեսի զարգացման նպատակով 1.500.000 ՀՀ դրամի համարժեք մասնագիտական վերապատրաստումից և խորհրդատվությունից, վեցամսյա ինկուբացիոն ժամանակահատվածից օգտվելու հնարավության: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած լավագույն թիմերը համապատասխանաբար ստացան 1,000,000 և  500,000 դրամին համարժեք վերապատրաստումից և խորհրդատվությունից, ինչպես նաև երեքամսյա և մեկամսյա տևողությամբ ինկուբացիոն ժամանակահատվածից օգտվելու հնարավորությունից: Բոլոր երեք թիմերը ստացան BizNest ձեռնարկատիրական կենտրոնի կողմից անվճար վեբկայք ունենալու հնարավորություն:

Միջոցառմանը խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը,

ԱՄՆ-ում նորարարական բարձր տեխնոլոգիաների ներդրումային ոլորտում մասնագիտացած The Roda Group-ի ղեկավար Ռոջեր Սթրաուքը, Armenia StartUp Cup 2016-ի կազմակերպիչ Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը և ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Անդրե Վալդեսը:

«Բիզնես սկսելու համար միջավայրը երբեք այսչափ նպաստավոր չի եղել: Այսօր շատ տաղանդավոր մարդիկ կան Հայաստանում, ինչը կարող է գրավել տաղանդաշատ այլ մարդկանց ներհոսք որ ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից: Կարիք կա այդ տաղանդն ուղղելու այնպիսի կազմակերպությունների ստեղծման համար, որոնք իրենց գաղափարներով և արտադրանքով կլինեն մրցունակ միջազգային մակարդակով: Այս ամենը հնարավոր է մեզ հասանելի տեխնոլոգիայի և հաղորդակցության շնորհիվ», - նշեց Ռոջեր Ստրաուքը:

«Ուրախ ենք տեսնել, որ StartUp Cup-ը տարեցտարի ընդլայնվում է: Ես նկատում եմ Հայաստանում ձեռնարկատիրական ոգու և ստարտափների գործունեության աննախադեպ աճ: Այս տարի ստացել ենք 156 հայտադիմում Հայաստանի 12 քաղաքներից և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից, այն դեպքում, երբ անցած տարի ունեինք ընդամենը 77-ը: Վստահ ենք, որ գալիք տարիներին կունենանք ավելի շատ հայտադիմումներ», - նշեց Այ Էյ Բի Բիզնեսի միջազգային ակադեմիայի և միջոցառման կազմակերպիչ Արաքսյա Մարտիրոսյանը:

«Հայաստանն ունի գիտական մտքի և նորարարության մեծ ներուժ: Եվրոպական միությունը՝ որպես Հայաստանում ամենամեծ ներդրող և դոնոր, ցանկանում է նպաստել Հայաստանում գիտության և նորարարության զարգացմանը: Ամենակարևոր աջակցությունն այն է, որ Հայաստանը կարող է լիարժեք օգտվել հետազոտությունների և նորարարությունների իրականացմանն ուղղված Եվրոպական միության ամենամեծ ծրագրից` ԵՄ անդամ պետությունների համար նախատեսված պայմաններով » - նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:

Առաջնության կազմակերպիչն է Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիան, որի առաքելությունն է ապահովել մարդկային ռեսուրսների զարգացումն ու աճը Հայաստանում և տարածաշրջանում` առաջարկելով մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ:

Միջոցառման աջակիցներն են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Deem Communications ընկերությունը, Հայաստան ծառատունկ ծրագիրը («Էյ Թի Փի»), BizNest ձեռներեցության կենտրոնը և «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցը:

Armenia StartUp Cup-ի մասին - StartUp Cup-ը բիզնես մոդելների միջազգային մրցույթ է, որը մշակվել է սաղմնային փուլում գտնվող ձեռներեցական ծրագրերին համայնքային մակարդակով երկարաժամկետ աջակցություն տրամադրելու նպատակով: Armenia StartUp Cup-ը Հայաստանում իրականացվում է արդեն 4-րդ անգամ և հանդես է գալիս որպես StartUp Cup համաշխարհային ցանցի մի մաս: StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի գաղափարը ծնվել է Սիլիկոնյան հովտում: 2012թ.-ից ի վեր 208 մրցույթ իրականացվել է  72 երկրում, որին  մասնակցել է 77982 ձեռնարկատեր, ստեղծվել է 43384 աշխատատեղ, և արվել է 744,527,056 ԱՄՆ դոլարի չափով ներդրում: Մանրամասների համար այցելեք www.startupcup.com:

Կարճ հասցե: geek.am/u/5432.html
Startups ՁԻՀ Chessfimee

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2682 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար

Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։ Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS