Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Kickstarter-ն արգելափակել է լազերային ածելու ստեղծման նախագիծը
13/10/2015 12:34

Kickstarter-ն արգելափակել է լազերային ածելու ստեղծման նախագիծը

Kickstarter համաֆինանսավորման հարթակում մեկնարկել էր լազերային ածելու ստեղծման նախագիծը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել օգտատերերի շրջանում:

Նախագծի ստեղծման համար պահանջվող 160 000 դոլարը բավական արագ կերպով հավաքագրվել է, սակայն հետաքրքրությունը տվյալ նորամուծության նկատմամբ այնքան մեծ է եղել, որ հավաքագրված գումարի ծավալը հասել է 4 մլն դոլարի: Սա առաջին դեպքը չէ, երբ Kickstarter-ում ներկայացված նախագծերը պահանջվածից զգալիորեն շատ գումար են հավաքագրում:

Ժամեր առաջ հայտնի է դարձել, որ Kickstarter հարթակը արգելափակել է լազերային ածելու նախագիծը, պատճառաբանությամբ, որ այն անիրականանալի է: