Վերակառուցվում է Անին՝ նորագույն տեխնոլոգիաների միջոցով
Լոկատոր ընկերությունը, իրականացելով Հայաստանի 9 ամենահայտնի վանքերի/եկեղեցիների եռաչափ մոդելավորման աշխատանքները, այժմ ձեռնամուխ է եղել Անիի քաղաքի վիրտուալ վերականգման աշխատանքներին:
Անին եղել է մեր պատմական հայրենիքի ամենաչքնաղ մայրաքաղաքներից մեկը, ունեցել է 100 000 ավել բնակիչ, հանդիսացել է մետաքսյա ճանապարհի կարևորագույն հանգուցներից մեկը, ունեցել է հարուստ մշակույթ և ճարտարապետություն և անվանվել է «Հազար ու մի եկեղեցու քաղաք»։ Ցավոք ներկա պահին քաղաքից մնացել են միայն ավերակներ և, լինելով Թուրքիայի տարածքում, օրեցօր վերանում է, և գուցե ապագայում այն հիմնովին կվերանա թե′ երկրի երեսից և թե′ մեր ապագա սերունդների հիշողությունից։
Լոկատոր ընկերությունը, մտահոգվելով այդ փաստով, արդեն իսկ ներդրումներ է իրականացնում քաղաքի վիրտուալ վերկանգման աշխատանքներում։ Ունենալով մեծ փորձ եռաչափ մոդելավորման և ինտերակտիվ համակարգերի ստեղծման մեջ` ընկերությունը ջանք չի խնայելու գործն ավարտին հասցնելու համար։
Բարձր տեխնոլոգիաների և ճարտարապետության ոլորտի նորագույն տեխնոլոգիաների` մասնավորապես 3D մոդելավորման շնորհիվ յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա ոչ միայն տեսնել վերականգնված Անին, այլև վիրտուալ ճանապարհորդություն կատարել քաղաքում` մտնելով յուրաքանչյուր եկեղեցի, վանք, ամրոց, քայլելու փողոցներում, հանդիպելու հին Անիի բնակիչներին և այլն: Վիրտուալ ճանապարհորդությունը հնարավորություն կտա այցելուին զգալու իրեն հին դարաշրջանում` վայելելով երբեմնի ծաղկուն մայրաքաղաքի ողջ հմայքը:
Վիրտուալ վերականգնման պլանը կիրագործվի ճարտարապետական, մշակութային, պատմագիտական, արվեստաբանական և այլ ուղղություններով: Մարդը, դիտելով այն, պետք է հնարավորինս լիարժեք պատկերացնի այդ դարաշրջանի ողջ շունչը, տեսնի քաղաքի բնակիչներին իրենց տարազներով, ապրելակերպով:
«Գաղափարի ներդրման համար կարևոր նշանակություն է ունեցել նաև այն հանգամանքը, որ այսօր Անիում չկա որևէ հիշատակում, որ այն հայկական մայրաքաղաք է: Երբ այսօր զբոսաշրջիկները գնում են Թուրքիա, այցելում են Անի, չեն կարող տեղեկանալ, որ այն որևէ կապ ունի հայերի հետ: Բնականաբար, առաջնային խնդիրն այն է, որ մենք աշխարհին ցույց տանք, որ Անին հայկական քաղաք է ու հայկական մշակույթ»,- նշում է Լոկատոր ընկերության համահիմնադիր Վլադիմիր Սոֆյանը:
Ծրագրի շրջանակներում մի աննախադեպ գաղափարի իրագործման հնարավորություն էլ կա. Անիի հանդիպակաց տարածքում` Հայաստանի սահմանին, կառուցվում են դիտակետեր, որտեղ այցելուներին տրամադրվում են հեռադիտակներ` տեսնելու Անին: Սակայն հեռադիտակը ցույց է տալիս ոչ թե Անիի ավերակները, այլ վերականգնված Անին: Ավելին` հեռադիտակի միջոցով այցելուն հնարավորություն է ունենալու «մտնելու» քաղաքի ամեն մի անկյուն, տեսնելու քաղաքի կենդանի շարժը և տպավորություն է ստանալու, որ շրջում է հին Անիում: Ակնհայտ է, որ նոր զբոսաշրջության վայրը կդառնա Հայաստանում ամենաայցելվողներից մեկը, եթե ոչ ամենաայցելվողը, քանի, որ այն իր բնույթով կլինի առաջինն ամբողջ աշխարհում։
Այժմ ծրագիրը կյանքի կոչելու համար ընկերությունը ներգրավելու է ճարտարապետ հնագետներ, արվեստագետներ, երաժիշտներ, պատմաբաններ, մոդելավորողներ, անիմատորներ և այլ մասնագետներ։ Շուրջ 1,5 տարի տևող այս աշխատանքների ինքնարժեքը կկազմի ընդամենը 300 – 350 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Լոկատոր ընկերությունը փնտրում է համախոհներ կամ ներդրողներ այս նվիրյալ գործում:
Անի մայրաքաղաքի վերականգնումը ունի բացառիկ ազգային նշանակություն և մեծ ոգևորությամբ կընդունվի թե′ Հայաստանի, թե′ սփյուռքի մեր միլիոնավոր հայրենակիցների կողմից։
Բացի հզոր հասարակական հնչեղությունից և բարի համբավից նախաձեռնությունը ներդրողների համար հետաքրքի կլինի նաև բիզնես տեսանկյունից։
«Նախատեսվում է տարբեր տիպի ելքային արտադրանք տալ` սկսած հավելվածներից և վերջացրած Blu-Ray սկավառակներով, վեբ հավելվածներով: 7D կինոթատրոններում կարող ենք կազմակերպել դիտումներ, ինչը շատ տարածված է Եվրոպայում», – հավելում է Վլադիմիր Սոֆյանը:
Ընդհանրապես աշխարհում հինավուրց հուշարձանների և օբյեկտների թվայնացման, վերականգնման, ինչպես նաև վիրտուալ ճանապարհորդությունների կազմակերպման փորձ արդեն կա: Հայաստանում այդ ոլորտում առաջին քայլերն անում է «Լոկատորը»: Ընկերությունը եռաչափ մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները՝ հնարավորություն ընձեռելով վիրտուալ ճանապարհորդություն կատարելու Արցախի պատմական քաղաքներում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է