Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Samsung-ը հոգում է ճանապարհային անվտանգության մասին
18/06/2015 20:54

Samsung-ը հոգում է ճանապարհային անվտանգության մասին

Samsung կորպորացիան որոշել է լուծում տալ ճանապարհային անվտանգության ամենաբարդ խնդիրներից մեկին: Խոսքը գնում է նեղ ճանապարհներին բեռնատարարի շրջանցն անվտանգ դարձնելու մասին: Բանը նրանում է, որ երկու վազքուղի ունեցող ճանապարհների վրա մեծ բեռնատարերին վազանց կատարելը բավական ռիսկային է, քանի որ վազանց կատարող մեքենան դուրս է գալիս հանդիպակաց վազքուղի, իսկ բեռնատարի երկարության պատճառով վազանցի համար մեծ ժամանակ է հարկավոր:

Samsung կորպորացիան բավական հետաքրքիր լուծում է առաջարկում: Այն զգալիորեն կրճատում է ռիսկերը վերոնշյալ իրավիճակներում: Այսպիսով, բեռնատարի դիմաց տեղադրվում է տեսախցիկ, որը ճանապարհի պատկերը ցուցադրում է բեռնատարի հետևի մասում տեղադրված մեծ էկրանին, ինչն էլ բեռնատարի հետևից ընթացող մեքենային հնարավորություն է տալիս հանգիստ ընտրել վազանցի ճիշտ պահը:

Samsung կորպորացիան համակարգի փորձարկումներն իրականացնում է Արգենտինայում, որտեղ ճանապարհային պատահարների պատճառով ամեն ժամ մարդ է մահանում: