Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«ԲարՔեմփ Երևան 2015»-ի կամավորների գրանցում
12/05/2015 19:46

«ԲարՔեմփ Երևան 2015»-ի կամավորների գրանցում

«ԲարՔեմփ» չկոնֆերանսները  կազմակերպվում են կամավորների ուժերով, ովքեր սկսում են աշխատել ամիսներ առաջ: Հենց միջոցառման օրերին լրացուցիչ օգնության խիստ կարիք կա` մարդկանց, ովքեր կաջակցեն մասնակիցներին գրանցման ժամանակ, ելույթները անելիս, օգնեն կազմակերպիչներին տարբեր մանր-մունր հարցերով:

Ուսանողների համար ԲարՔեմփին որպես կամավոր մասնակցությունը լավ փորձ կարող է դառնալ միջոցառումների կազմակերպման նրբությունները սովորելու համար: Բացի այդ` ԲարՔեմփերին 1000-ից ավելի բազմազան մարդիկ են մասնակցում ու այն շատ հարմար տեղ է նոր հետաքրքիր և օգտակար ծանոթություններ հաստատելու համար: Ինֆոյի համար գրեք` [email protected]:

«ԲարՔեմփ 2015» չկոնֆերանսն այս տարի կանցկացվի մայիսի 30-31-ը: չԿոնֆերանսին անհրաժեշտ են 20-25 կամավոր: Որպես կամավոր գրանցվելու համար սեղմեք այստեղ: