374
21
2808
Կայացել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կազմակերպած Դեմո օրը

Կայացել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կազմակերպած Դեմո օրը

2015 թ-ի ապրիլի 26-ին, ժամը 14։30-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ Աքսերելացիոն ծրագրի Դեմո օրը, որի ընթացքում մասնակից 7 ստարտափ թիմերը հնարավորություն ունեցան իրենց վերջնական արտադրանքը ներկայացնել ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների և ձեռներեցների դատին։ Հյուրերի կազմում էին ներկայացուցիչներ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպություններից՝ Uber, Facebook, Granatus Ventures և այլն։

Հունվար ամսին մեկնարկած Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի մշակած աքսելերացիայի ծրագիրը աննախադեպ էր իր մոտեցմամբ. ծրագրի ողջ ընթացքում ստարտափ թիմերը, աշխատելով փորձառու մենթորների և խորհրդատուների հետ և մուտք ունենալով գլոբալ տեխնիկական և բիզնես ռեսուրսներին, հնարավորություն ունեցան արագ ձեռք բերել այն հմտությունները և կապերը, որոնք անհրաժեշտ են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություն գրանցելու համար։ «Ծրագրին մասնակցելու համար դիմել էին շուրջ 40 ստարտափ, որից 7-ն են ընտրվել: 12 շաբաթների ընթացքում մասնակիցները մեծ ճանապարհ են անցել, կարողացել են ավելի հղկել իրենց ունեցած գաղափարը, մշակել դեմո տարբերակը, իսկ որոշ ստարթափեր նույնիսկ գտնել որոշակի ֆինանսավորում», - նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը:

Միջոցառման հյուրերից էր Րաֆֆի Գրիգորյանը, ով այժմ Uber ընկերության ինժեներական բաժնի ղեկավարն է։ Ստարթափերի ելույթները լսելուց հետո Րաֆֆին նշեց, որ ներկայացված գաղափարները բավականին նորարար են և միջազգային շուկայում կլինեն բավականին մրցունակ։ «Այսօրվա դեմո օրը ոչինչով չէր տարբերվում հայտնի աքսելերացիոն ծրագրերի դեմո օրերից, թե աշխատանքի որակի և թե գաղափարների նորարարության առումով», - նշեց Րաֆֆի Գրիգորյանը։ 

Աքսելերացիայի ծրագիրը միաժամանակ իրականացվում է աշխարհի 4 Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոններում։ Ծրագրի իրականցմանը մեծապես աջակցել էին Venture Hive-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոննների ցանցը, որի գլոբալ ծրագրի ղեկավար Էդ Ստայդլը ներկա էր դեմո օրվան և իր խոսքում կարևորեց ստարտափ թիմերի զարգացման համար մենթորների խորհրդատվությունը և վերապատրաստման դասընթացները։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ստարտափների աքսելերացիայի ծրագրի ընթացքում  իրականացրեց մի շարք հանդիպումներ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, ինչպես նաև Հայաստանում գտնվող հաջողակ ՏՏ ձեռներեցների, հավանական ներդրողների և ստարտափների միջև: Մասնագիտական և խորհրդատվական աջակցություն ստանալուց բացի մասնակիցներն օգտվել են նաև Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աշխատանքային տարածքից և համակարգիչներից, մասնակցել կենտրոնի կազմակերպած միջոցառումներին և դասընթացներին։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել  Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հանրային կապերի պատասխանատու  Լուսինե Ղուկասյանին` 010 54 53 43, [email protected] կամ այցելեք www.micarmenia.am կայքը:

Մասնակիցների ցանկը՝

•    Flaxon: ամպային SaaS load balancer՝ նախատեսված հավելված ունեցող օգտատերերի համար, որի միջոցով հնարավոր կլինի ծրագրավորել հավելվածները. www.flaxton.io
•    Penny: Բջջային հավելված, որը նախատեսված է օգնել մարդկանց գումարը ծախսել ավելի արդյունավետ և անել խնայողություններ www.pennyapp.me
•    dHunt: Բջջային հավելված, որը նախատեսված է մոտակա խանութներից սննդամթերքի առաքման համար
•    Sphere: Տեղական սոցիալական ցանց, որը միավոում է մարդկանց ըստ իրենց տեղանքի www.getsphere.us
•    LinguaCode: Վեբ հարթակ՝ նախատեսված 11-14 տարեկան երեխաների համար, որի միջոցով նրանք կսովորեն ծրագրավորում www.LinguaCode.me
•    Play&Learn: Բջջային խաղ 2-ը մեկում՝ նախատեսված 3-5 տարեկան երեխաների համար, որի միջոցով նրանք կսովորեն օտար լեզուներ
•    Home Planning: վեբ հարթակ, որը միջոցով օգտատերերը կարող են նախագծել իրենց բնակարանի ինտերիերը. www.homeplanning.me

Կարճ հասցե: geek.am/u/4979.html
Microsoft Startups

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2682 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար

Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։ Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS