Երևանում մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի փառատոնը
Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Փառատոնն այս տարի նվիրվում է սիրո տարածման ու պահպանման գաղափարին: Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:
Բացման արարողությանը մասնակցում էին՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Փառատոնը մեկնարկեց Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով: Ֆիլմն անգլիացի մաթեմատիկոս և տրամաբան Ալան Թյուրինգի մասին էր, ով օգնում է ջարդել Էնիգմա գաղտնագիրը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:
«Երորրդ տարին անընդմեջ Beeline–ը հովանավորում և նպաստում է Բրիտանական Ֆիլմերի փառատոնի իրականացմանը, և մենք ուրախ ենք, որ տարեցտարի ականատես ենք լինում դրական փոփոխությունների թե´ կինոարվեստի սիրահարների շրջանում, և թե´ մշակութային կյանքում։ Վստահ եմ, որ ֆիլմերի դիտումը կպարգևի Ձեզ և բոլոր սիրահարներին միմիայն դրական լիցքեր և բարձր տրամադրություն՝ փոխելով ձեր կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մենք ուրախ ենք` տեսնելով, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում: Այս տարի ևս մենք հանդիսատեսին ենք ներկայացնելու բրիտանական լավագույն ֆիլմերը` նպաստելով երկու երկրների միջև մշակութային հարաբերությունների ամրապնդմանը»,- փառատոնի բացմանն ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Փառատոնը մայրաքաղաքում կանցկացվի մինչև փետրվարի 20-ը, կցուցադրվի յոթ ֆիլմ: «Նմանակման խաղ» ֆիլիմից հետո կցուցադրվեն «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա» և «Սերն ամենն է» ֆիլմերը:
Ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա և Սինեմա Սթար կինոթատրոններում ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն թարգմանությամբ:
Փետրվարի 21-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա հատուկ ցուցադրություն` նվիրված առաջին աշխարհամարտի հարյուրամյակին: Կցուցադրվի «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ֆիլմը:
Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայք։
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Լայմ, Շողակաթ հեռուստաընկերությունները և Ռադիո Վանը, Ռադիո Հայը և Ռադիո FM 105.5-ը:
-
14:51 22/04/24Team Telecom Armenia. Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից
-
11:50 18/04/24Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
-
13:17 09/04/24Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է
-
16:41 18/03/24Team Telecom Armenia-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է