Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Vovlvo-ն հեծանվորդների համար «խելացի» սաղավարտ է ստեղծել
19/12/2014 23:20

Vovlvo-ն հեծանվորդների համար «խելացի» սաղավարտ է ստեղծել

Volvo-ն սպորտային տեխնիկայի արտադրությամբ զբաղվող POC ընկերության հետ համատեղ հեծանվորդների համար «խելացի» սաղավարտ է մշակել, որը նախատեսված է ավտոմեքենաների հետ բախումները կանխելու համար:  

Սաղավարտում ներդրված ցուցիչները հեծանվորդին տեղեկացնում են մոտակայքում գտնվող ավտոմեքենաների մասին` նշելով հեծանվի նկատմամբ դրանց հեռավորությունները: Այդ տեղեկատվությունը հեծանվորդը ստանում է սաղավարտի վրա տեղադրված հատուկ լամպի միջոցով: 

Նոր տեխնոլոգիայի հնարավորությունները ցուցադրվելու են 2015 թվականին Լաս Վեգասում կայանալիք CES ցուցահանդեսի շրջանակներում: