Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ճապոնիայում Pepper ռոբոտին են վստահել սրճեփների վաճառքը
02/12/2014 12:23

Ճապոնիայում Pepper ռոբոտին են վստահել սրճեփների վաճառքը

Հանրաճանաչ Nestle ընկերությունը աշխատանքի է վերցրել Pepper ռոբոտներին, որոնք օժտված են արհեստական ինտելեկտով և ունակ են ընկալել մարդկային ապրումներն ու արձագանքել դրանց: 

Շատախոս և ընկերասեր Pepper ռոբոտները դարձել են Nespresso բրենդի նոր դեմքերը: Այսօրվանից Ճապոնիայի՝ կենցաղային տեխնիկայի մի շարք խանութներում «խելացի» ռոբոտներն սկսել են սրճեփներ վաճառել: Նրանք կարողանում են ներկայացնել նոր պրոդուկտի տեխնիկական հատկություններն ու պատասխանել հաճախորդների հարցերին: 

Ինժեներները հավատացնում են, որ աշխատանքային փորձը շատ օգտակար է Pepper-ի համար: Հաճախորդների հետ շփման շնորհիվ ռոբոտը կարողանում է մարզել և կատարելագործել իր խոսակցական հմտությունները: 

Հիշեցնենք, որ Pepper ռոբոտը մշակվել է ճապոնական Softbank ընկերության կողմից և ներկայացվել է այս տարվա ամռանը: Նախնական տվյալների համաձայն՝ Pepper-ի վաճառքը մեկնարկելու է հաջորդ տարվա փետրվարին: