Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Baidu որոնման համակարգը «խելացի» հեծանիվ է թողարկելու
27/11/2014 13:40

Baidu որոնման համակարգը «խելացի» հեծանիվ է թողարկելու

Չինական Baidu որոնման համակարգը որոշել է հետևել Google-ի օրինակին և փորձել ուժերը նաև այլ ոլորտներում: Ընկերության առաջին ջանքերի արդյունքում մինչ այս տարվա վերջ կթողարկվի DuBike «խելացի» հեծանիվը: 

Երկանիվ փոխադրամիջոցն աշխատելու է Android կամ iOS սմարթֆոնների հետ հաամակցված: Ներկառուցված սենսորներն ու ցուցիչները հետևելու են հեծանվորդի առողջական վիճակին, իսկ արդյունքներին հնարավոր կլինի ծանոթանալ սմարթֆոնի միջոցով: Բացի այդ, BaiDu-ն ունենալու է նավիգացիոն համակարգ և սոցիալական կայքերի հետ ինտեգրացիա, ինչը թույլ կտա կորստի կամ գողության դեպքում պարզել, թե որտեղ է տվյալ պահին գտնվում հեծանիվը: Հեծանիվը հետևում է նաև ձայնային հրահանգներին: 

Սպասվում է, որ DuBike-ը Չինաստանում վաճառքի կներկայացվի այս տարվա վերջին, իսկ թե երբ հասանելի կլինի նաև այլ երկրներում, դեռևս հայտնի չէ: