Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Intel MICA. Կանացի «խելացի» թևնոց
19/11/2014 11:56

Intel MICA. Կանացի «խելացի» թևնոց

Intel ընկերությունը ներկայացրել է MICA «խելացի» թևնոցը, որի արտաքին տեսքի մշակմամբ զբաղվել են Opening Ceremony ամերիկյան հանրաճանաչ բրենդի դիզայներները: 

Աքսեսուարը ստացել է 1,6 դյույմանոց շափյուղե ճկվող դիսփլեյ, որի վրա երևում են SMS-հաղորդագրությունների և բաց թողնված զանգերի մասին ծանուցումները: Մարտկոցի մեկանգամյա լիցքավորումն ապահովում է սարքի երկօրյա աշխատանքը: 

«Խելացի» թևնոցի կորպուսը պատված է 18 կարատանոց ոսկով: Բացի այդ, օգտագործվել է նաև օձի կաշի, մարգարիտ, լաջվարդ և օբսիդիան: 

Թևնոցի արժեքը կազմում է 495 ԱՄՆ դոլար: