Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ներկառուցված տպիչով պատյան՝ նախատեսված սմարթֆոնի համար
17/11/2014 11:16

Ներկառուցված տպիչով պատյան՝ նախատեսված սմարթֆոնի համար

Ցանցում տեղեկատվություն է հայտնվել սմարթֆոնի համար նախատեսված Prynt պատյանի մասին, որը գադջեթը վերածում է Palaroid տեսախցիկի նմանակի: Չնայած իր բավականին մեծ չափսերին՝ Prynt-ն անմիջապես տպում է տվյալ պահին արված լուսանկարները, և դրա համար Wi-Fi կամ Bluetooth կապերի անհրաժեշտություն չի առաջանում, քանի ր որ պատյանը սմարթֆոնին է միանում USB բնիկի միջոցով: 

Prynt-ի գնի և թողարկման ամսաթվի վերաբերյալ մանրամասներ տվյալ պահին չկան, սակայն հայտնի է, որ մոտ ապագայում այս նախագիծը ներկայացվելու է Kickstarter համաֆինանսավորման հարթակում: Հենց այդ ժամանակ էլ կհրապարակվի պատյանի մասին ողջ տեղեկատվությունը: Իսկ այժմ առաջարկում ենք դիտել տեսանյութն ու ծանոթանալ Prynt-ի աշխատանքին: