Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
SmartMat. յոգայի համար նախատեսված «խելացի» գորգ
02/10/2014 15:56

SmartMat. յոգայի համար նախատեսված «խելացի» գորգ

«Խելացի» տեխնոլոգիաներն անտարբեր չանցան նաև այն մարդկնց կողքով, ովքեր սիրում են զբաղվել յոգայով: Indiegogo կայքում ներկայացվել է SmartMat գորգը, որը հետևում է վարժությունների ճշգրիտ կատարմանը՝ հիմնվելով օգտատիրոջ այնպիսի տվյալների վրա, ինչպիսիք են`քաշը, տարիքը, հասակը և այլն: 

Գորգն առաջին անգամ օգտագործելիս հատուկ հավելվածը կառաջարկի կատարել որոշակի վարժություններ և ընդունել որոշ դիրքեր, ինչի արդյունքում այն հնարավորություն կունենա պարզելու օգտատիրոջ պատրաստվածության մակարդակը: Սարքի աշխատանքի հիմքը հատուկ սենսորներն են, որոնք, հաշվի առնելով օգտատիրոջ ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, կարողանում է թերությունների շտկման վերաբերյալ օգտակար խորհուրդներ տալ:

3 օրվա ընթացքում SmartMat-ի հեղինակներին հաջողվեց հավաքել արտադրությունն սկսելու համար անհրաժեշտ գումարը: 450 ԱՄՆ դոլար մոտավոր գնով «խելացի» գորգը վաճառքի կներկայացվի հաջորդ տարվա սեպտեմբերին: