Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Այս հավելվածի և գադջեթի միջոցով Google Glass-ը կարող է կարդալ Ձեր մտքերը
11/07/2014 10:45

Այս հավելվածի և գադջեթի միջոցով Google Glass-ը կարող է կարդալ Ձեր մտքերը

Լոնդոնում հիմնադրված սթարթափը ստեղծել է հավելված, որն օգտատերերին հնարավորություն է տալիս պարզապես կենտրոնանալով լուսանկարներ անել: 

This Place դիզայն ստուդիայի կողմից ստեղծված MindRDR-ը զուգահեռ օգտագործում է Google Glass-ը և ուղեղի աշխատանքը վերահսկող մի սարք՝ հնարավորություն տալով առանց անգամ սարքի էկրանին դիպչելու լուսանկարներ անելու և տեղադրել դրանք ցանցում: 

Ուղեղի աշխատանքը վերահսկող սարքը հայտնի է որպես Neurosky EEG բիոսենսոոր: Սթարթափի ներկայացուցիչները համոզված են, որ այն աշխարհի հետ հաղորդակցվելու ավելի մեծ հնարավորություններ կստեղծի այն մարդկանց համար, ովքեր զուրկ են խոսելու ունակությունից: 

«Google Glass-ն աշխարհում ամենամեծ ճանաչումը ձեռք բերած կրելի սարքն է, և երբ սկսեցինք ավելի մանրամասն ուսումնասիրել այն, բացահայտեցինք EEG տեխնոլոգիայի հետ այն համադրելու հսկայական պոտենցիալը», – նշում է This Place ընկերության գլխավոր տնօրենը: 

MindRDR հավելվածն անվճար է, իսկ Google Glass «խելացի» ակնոցներն ու բիոսենսորը միասին արժեն 1,838 ԱՄՆ դոլար: